Երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց մեր համաքաղաքացիների հետ՝ պարզելու համար, թե նրանք որքանով են տեղյակ բախումներին:
Մեզ հետ զրուցած քաղաքացիները նշեցին, որ երկրին անհրաժեշտ է փոփոխություն, սակայն նրանցից մի քանիսի կարծիքով՝ հեղափոխությունը լավագույն տարբերակը չէ. «Մեզ իշխանափոխություն է պետք, ոչ թե հեղափոխություն, իսկ Շանթին լուրջ չեմ վերաբերվում»:
Մեկ այլ քաղաքացու կարծիքով՝ վերևներն ինչ ուզում՝ անում են, հասարակ ժողովրդի կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում. «Եթե բոլորը հավաքվեն, իշխանափոխություն կլինի, բայց փայտերով ու մահակներով ի՞նչ պիտի կարողանան անել»:
Հիշեցնենք, որ երեկ նախկին քաղբանտարկյալ, «7-ի գործով» նախկինում մեղադրվող, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կազմակերպած ակցիան վերածվեց զանգվածային անկարգությունների, ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցան բախումներ:










































