Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

Գնաճը բարիք է, և իշխանությունը մեծացնում է այն

Երեկ խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով: Չնայած հայտարարված թեմային, իշխանության ներկայացուցիչները խոսում էին միայն գնաճի պատճառների մասին, բացառելով մեղմման հնարավորությունը, իսկ հանրային հատվածի ներկայացուցիչները միաբերան պնդում էին, որ գնաճը հնարավոր է մեղմել, միայն թե իշխանությունն ինքն է հրահրում գնաճ, բարձրացնելով հարկերը:

Շատերը կարծում են, որ այս խորհրդարանական լսումներն անիմաստ են, ու ջուրծեծոցի, որ դրանք իշխանությունը կազմակերպել է ընդամենը հանրային դժգոհության գոլորշու հերթական խմբաքանակը բաց թողնելու համար. մարդիկ մի տեղ պետք է խոսեն, բողոքեն, բորբոքվեն ու հանգստանան, ավելի լավ է դա անեն ոչ թե փողոցում, այլ խորհրդարանի պատերի ներսում: Մոտավորապես այսպիսին է իշխանության մոտեցումը բոլոր նման լսումների վերաբերյալ՝ լինի դա գնաճը, Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի ընդունումը, թե բուհերի ուսանողներին տարկետումից զրկելու որոշումը, մոտեցումը բացարձակապես նույնն է:

Բայց գնաճի հետ կապված քննարկումը հետաքրքիր էր մեկ այլ առումով: Այն ցույց տվեց, որ իշխանությունը ոչ միայն որևէ վտանգ չի տեսում այդ գնաճի մեջ, այլ ընդհակառակը, այն համարում է բարեբախտություն: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, որը վարում էր խորհրդարանական լսումները, հայտարարեց, որ գնաճին չպետք է վերաբերվել որպես չարիքի, ավելին, այն բարիք է, քանի որ նպաստում է տնտեսության զարգացմանը: Իսկ միթե բարիքը շատ է լինում, ընդհակառակը, իշխանությունը խրախուսում է գնաճը, քանի որ դրա միջոցով հնարավոր է տնտեսական աճի իմիտացիա ստեղծել, և ամենակարևորը՝ ավելի շատ հարկեր հավաքել:

Եթե գնաճի բարեբերության մասին նման տեսակետ հայտներ Ճապոնիայի խորհրդարանի որևէ ներկայացուցիչ՝ մենք կարող էինք ինչ-որ տեղ հասկանալ, որովհետև Ճապոնիայի իրար հաջորդող կառավարություններն արդեն 16-17 տարի փոփոխական հաջողությամբ պայքարում են դեֆլացիայի կամ գների իջեցման դեմ: Այսօր Ճապոնիան միակ երկիրն է, որի կենտրոնական բանկը սահմանել է վերաֆինանսավորման բացասական տոկոսադրույք՝ -0․1 տոկոս: Կամ եթե Խոսրով Հարությունյանը իսկապես ճիշտ լիներ, ապա այսօր աշխարհի ամենազարգացած երկիրը պետք է Զիմբաբվեն լիներ, քանի որ այդ երկրում այդ բարիքից այնքան շատ էր, որ 10 միլիարդ զիմբաբվեական դոլարով կարելի էր երեք հավի ձու գնել, եթե իհարկե վաճառող լիներ: Իսկ Զիմբաբվեում էլ ամեն ինչ միանգամից չսկսվեց, կային տարիներ, երբ այդ երկրում ինֆլյացիան 7 տոկոս էր։ 1997թ., օրինակ, ինֆլյացիան եղել է 20 տոկոս, իսկ 11 տարի անց՝ 2008-ին 231 մլն 150 հազար՝ 888․87%: Չնայած նման մեծ բարիքի առկայությանը, Զիմբաբվեն ոչ միայն չզարգացավ, այլ ընդհակառակը, հայտնվեց աշխարհի ամենաչքավոր երկրների ցանկում և հրաժարվեց սեփական արժույթից:

Հայաստանի ֆինանսների նախարարը ընդհանրապես մտքի հսկա է, նա կարծում է, որ քանի դեռ Հայաստանում սովից մարդ չի մահանում, ապա ամեն ինչ լավ է: Հարցին, թե գնաճը ազդում է մարդկանց աղքատացման վրա, նա ասել է. «2010-2011թթ գնաճը 7 տոկոսից բարձր էր, մարդ մահացա՞վ: Հայաստանում չկա վիճակագրություն, թե սովից որքան մարդ է մահանում, իսկ որ մահանում է, դա փաստ է: Ուղղակի որևէ մեկը չի ուզում մարդու մահը կապել նրա սոված կամ թերսնված լինելու հետ: Ով է ուսումնասիրել, թե մարդկանց հիվանդությունների կամ մահվան որ տոկոսն է առաջացել թերսնման պատճառով:
Վրաստանի հետ համեմատվել սիրող Հայաստանի իշխանություններին ասենք, որ թերսնվածության ինդեքսով Հայաստանը 38-րդ տեղում է, իսկ Վրաստանը՝ 31: Հուսադրողն այն է, որ Չադին կամ Զամբիային դեռ չենք հասել

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները այնքան են կտրված իրական կյանքից և այն կյանքից, որով ապրում են Հայաստանի բնակչության մի զգալի հատվածը, որ նրանց համար ֆանտաստիկ է հնչում այն միտքը, որ երկրի քաղաքացիների մի զգալի մասը գիշերը պառկում է քնելու սոված կամ կիսաքաղց: Նրանք չեն կարող հասկանալ, որ իրենց գործողություններով իրենք ավելի են մեծացնում այդ մարդկանց քանակը: Չնայած ըստ Կարեն Կարապետյանի՝ ամեն դեպքում ամեն ինչ այդքան վատ չէ, եթե կա այլընտրանք. եթե չեն կարողանում ապրել, ապա կարող են մեռնել: Սա կարելի էր սև հումոր ընկալել, բայց, ցավոք, իրականություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում