Forbes հայտնի ամսագիրը հետազոտություն է անցկացրել, որի միջոցով պարզել է, թե անգլիական գրանդ ակումբները Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում հաղթելու ինչպիսի հնարավորություններ ունեն այս պահին:
Ըստ աղբյուրի` 31,1 տոկոս հավանականությամբ, չեմպիոնական տիտղոսը կնվաճի Լոնդոնի «Արսենալ»-ը: Դա ամենաբարձր ցուցանիշն է չեմպիոնությանը հավակնող բոլոր թիմերի շրջանում:
Աղյուսակից երևում է, թե ինչպես են նվազում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շանսերը` մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո: Աղյուսակում համեմատաբար կայուն են ընթանում «Լիվերպուլ»-ն ու «Տոտենհեմ»-ը, սակայն նրանց շանսերն այդքան էլ բարձր չեն գնահատվում: Չեմպիոնության իրական հավակնորդներ են «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն:
Ամսագիրը չի նշում վերլուծության չափանիշները և հայտնում է, որ դրանց արդյունքները կարող են փոխվել մոտ ապագայում:
Հիշեցնենք, որ անգլիական Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային 10 տուրերից հետո «Արսենալ»-ը վաստակած 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:









































