Թատրոնի և կինոյի 68-ամյա ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը 21 անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, ինչի շնորհիվ դերասանուհին գերազանցել է իր նախկին ռեկորդը։ Այս անգամ կինոակադեմիայի անդամները կգնահատեն նրա աշխատանքը «Գաղտնի դոսյե» ֆիլմում։
![]()
Սթրիփի կարծիքով՝ «Գաղտնի դոսյեն» հանդես է գալիս որպես կանանց իրավունքների պաշտպան, ինչպես նաև կարևորում ազատ մամուլի գոյության անհրաժեշտությունը։ Դերասանուհին նշել է, որ հպարտանում է այդ ֆիլմում իր մասնակցությամբ և երախտապարտ է նկարահանող թիմին։

Ներկայում Մերիլ Սթրիփը 3 «Օսկար» ունի։









































