Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Աֆրինում Թուրքիայի գործողություններով ի՞նչ սպառնալիքներ կան հայաբնակ վայրերի համար․ հայացք Երևանից

Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի գործողություններն ուղղակիորեն կապված են վերջին մեկ տարվա ընթացքում ներսիրիական գործընթացներում արձանագրված իրողությունների հետ: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը, մասնավորապես, 2017 հունվարից ձևավորվեց Աստանայի ձևաչափը, որի շրջանակում ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի միջև փոխհամաձայնությամբ սկսվեց ներսիրիական խնդիրների կարգավորման որոշակի գործընթաց: Արդյունքում, դուրս մնացին արտասիրիական մի շարք դերակատարներ:

«Դուրս մնացած դերակատարների թվում է ԱՄՆ-ն: Նախորդ տարվա վերջին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ավարտը հռչակելուց հետո, փաստացի ԱՄՆ-ն դուրս մնաց ներսիրիական ուղղակի գործընթացներից: ԱՄՆ-ի վերադարձը սիրիական հակամարտություն ազդարարվեց քրդերին զինելու, քրդական նոր կառույց ձևավորելու նախաձեռնությամբ: Խոսքը 30-հազարանոց զինվորական միավորում ստեղծելու մասին է»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

ԱՄՆ-ի այս նախաձեռնությունն ակտիվացրեց Թուրքիայի գործողությունները:  Արմեն Պետրոսյանի խոսքով, Աֆրինում ուղղակի գործողություններն անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ են:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Թուրքիան իր նպատակներն իրականացնելու համար գնում է ռազմական գործողությունների: Նոր հակամարտության օջախ ստեղծելով Սիրիայի հյուսիսում` հրահրում է արաբ-քրդական հակասություններ:

«Ինչո՞ւ Աֆրինը: Սա այն տարածքն է, որտեղ մեծամասնությունը քրդեր են: Սուտ են Թուրքիայի այն հայտարարությունները, թե բնակիչների 35 տոկոսը քուրդ է, 55 տոկոսը` արաբ, նման բան չկա, այստեղ քրդերը մեծ թիվ են կազմում, և Թուրքիան վտանգ է տեսնում»,-ասաց Սարգիս Գրիգորյանը` նշելով, որ Թուրքիան հետաքրքրված է ոչ միայն Աֆրինով, այլև քրդաբնակ այլ հատվածներով:

Աֆրինը հայաբնակ վայրերից գտնվում է մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա, իսկ այսօր այդ քրդաբնակ հատվածում կանգնած է Թուրքիայի զինվորը: Թուրքիայի նման գործողություններով ի՞նչ սպառնալիքներ կան հայաբնակ վայրերի համար, և որքանով այն հեռու կգնա: Հարցին ի պատասխան՝ Արմեն Պետրոսյանը նշեց, որ սա փոխհամաձայնեցված և որոշակի սահմաններում գծված ռազմական գործողություն է:

«Կան որոշակի կարմիր գծեր, որոնք որևէ կերպ Անկարան չի անցնի: Սա փոխհամաձայնեցված գործողություն է Ռուսաստանի ու Իրանի հետ: Այն շրջանները, որտեղ Թեհրանն ու Մոսկվան ունեն շահեր, բնականաբար, դուրս են մնալու Թուրքիայի հետաքրքրություններից»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Սարգիս Գրիգորյանն էլ ավելացրեց, որ քրդաբնակ հատվածներում ևս հայեր են բնակվում: Այստեղ փորձագետը վտանգ է տեսնում: Եթե թուրքերը հայտնվեն այդ հատվածում, ապա էթնիկ զտումներ են իրականացնելու, հետևաբար պետք է զգոն լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում