Պակիստանի նախկին նախագահ, գեներալ Պերվես Մուշարաֆը, ում հերթական անգամ ազատել են տնային կալանքից, մտադիր չէ թաքնվել արդարադատությունից երկրի սահմաններից դուրս, սակայն կարող է Դուբայ գնալ՝ մայրիկին տեսության: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ահմեդ Ռեզա Կասուրին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Այսօր Իսլամաբադի ծայրամասում գտնվող Մուշարաֆի առանձնատունը լքել են պատիժների կատարման գերատեսչության 19 աշխատակիցները: Մուշարաֆի անձնական անվտանգության ապահովման նպատակով այնտեղ շարունակում են պարեկել ոստիկաններն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները:
Չնայած Մուշարաֆը կարող է ազատ տեղաշարժվել երկրում, սակայն չի կարող լքել երկիրը, քանի որ հետաքննություն է անցկացվում մի քանի գործով, որոնցով նա անցնում է որպես գործող անձ:
Փաստաբանի ակնարկը տեղի ԶԼՄ-ներին և ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին առիթ է տվել շահարկելու նախկին նախագահի և պակիստանյան իշխանությունների միջև իբր թե գոյություն ունեցող գաղտնի համաձայնագրի թեման: Կարծիք կա, որ իշխանությունները մտադիր են թույլ տալ նրան առանց խոչընդոտի լքել երկիրը:









































