Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները, ով վերականգնվում էր գանգուղեղի հեմատոմիայի վիրահատությունից հետո, աշխատանքի կանցնի այս ուրբաթ, երբ տրվեն համապատասխան անալիզները՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Ակնկալվում է, որ մոտակա ժամանակներս Կիրշները կայցելի Ֆավալորո հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության, որպեսզի անցկացնի համակարգչային տոմոգրաֆիա և կարդիոլոգիական հետազոտություններ: Բժիշկների տվյալներով՝ նրա վիճակը և տրամադրությունը «օպտիմալ են»:
Պաշտոնական անձինք կանխատեսում են, որ նա աստիճանաբար կվերադառնա աշխատանքային պարտականությունների կատարմանը: Առաջին օրերին Կիրշները կաշխատի ինչպես Կառավարության պալատում գտնվող իր աշխատասենյակից, այնպես էլ Բուենոս Այրեսում գտնվող իր նստավայրից:
Արգենտինայի նախարարների կաբինետի ղեկավար Խուան Մանուել Աբդել Մեդինան հաղորդել է, որ Կիրշներն արդեն շփվում է նախարարների հետ և տեղյակ է օրակարգից:
Հիշեցնենք, որ Արգենտինայի նախագահը վիրահատվել է հոկտեմբերի 8-ին:









































