Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 27-28-ին կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնում է Today’s Zaman թերթը:
Երկօրյա այցի շրջանակում ծրագրվում է քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանն ու սիրիական ճգնաժամին առնչվող հարցեր:
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Ֆրանսիայի արդյունաբերական վերածննդի նախարար Առնո Մոնտեբուրը հայտնել էր, որ Օլանդը Թուրքիա կայցելի, սակայն չէր հստակեցրել այցի ժամկետը:
Ֆրանսիայի նախագահի վերջին այցը Թուրքիա կատարվել է 1992 թվականին՝ Ֆրանսուա Միտերանի կառավարման ժամանակ:









































