Չինաստանն առգրավել է փղոսկրի երկու խմբաքանակ՝ 12 տոննա ընդհանուր քաշով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, «սև» շուկայում նման քանակությամբ փղոսկրի վաճառքը մաքսանենգերին կբերեր 603 միլիոն յուան (98.8 միլիոն դոլար):
Ֆուցզյան մարզի մաքսային վարչության ներկայացուցիչները հայտարարել են, որ սա փղոսկրի ամենախոշոր խմբաքանակն է, որ Չինաստանում «երբևէ ընկել է իրավապահ մարմինների ձեռքը»:
«Չինաստանը կտրականապես դեմ է փղոսկրի մաքսանենգությանը և մտադիր է համաշխարհային հանրության հետ միջոցներ ձեռնարկել վայրի բնությունը պաշտպանելու համար»,- Պեկինում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Տանզանիայում երեք չինացիների ձերբակալությունը, որոնց մոտից առգրավվել է մեծ քանակությամբ փղոսկր:
Չինաստանում փղոսկրն օգտագործվում է թանկարժեք կեղծ իրեր պատրաստելու համար:









































