Բեռլինյան 64-րդ կինոփառատոնը կբացի Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» (The Grand Budapest Hotel) ֆիլմը՝ հաղորդում է միջոցառման կայքը:
Բեռլինալեի շրջանակներում կկայանա ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Բեռլինյան հերթական կինոփառատոնը կայանալու է 2014թ. փետրվարի 6-16-ը:
Առկա տվյալներով՝ ֆիլմը վարձույթի կհանվի փետրվարի 28-ին Մեծ Բրիտանիայում և մարտի 7-ին՝ ԱՄՆ-ում:
Ֆիլմի իրադարձությունները զարգանում են Հունգարիայում՝ անցած դարի 20-ական թվականներին: Ֆիլմում նկարահանվել են Ռեյֆ Ֆայնսը, Թոնի Ռևոլորին, Սիրշա Ռոնանը, Էդվարդ Նորթոնը և այլք:
2005թ. Անդերսոնի աշխատանքն արդեն ցուցադրվել է Բեռլինյան կինոփառատոնում: Խոսքը «Ջրային կյանք» (The Life Aquatic with Steve Zissou) ֆիլմի մասին է, որը հավակնում էր «Ոսկե արջ» մրցանակին: