Ինչպես տեղեկացրել էինք ոստիկանները գտնվում են դերասան Վարդան Պետրոսյանի բնակարանում՝ նրան ձերբակալելու նպատակով:
Հայտնի է նաև, որ Վ. Պետրոսյանին հիվանդանոցից հետո տեղափոխել են քրոջ բնակարան, քանի որ նա նորմալ քայլել, խոսել և ինքնուրույն ուտել առայժմ չի կարող: Նրան քույրն էր խնամում:
ԳԱԼԱ-ն նրա քրոջից՝Աշխենից փորձել է տեղեկանալ, թե հավաստի՞ են արդյոք այն լուրերը, որ Վ. Պետրոսյանին ձերբակալում են:
Քույրը՝Աշխենը, չի հերքել տեղեկությունը, միաժամանակ փոխանցել է, որ եղբոր առողջական վիճակը կտրուկ վատացել է և ստիպված են եղել բժիշկ հրավիրել:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում









































