«Այս խնդրի շուրջ մենք պատշաճ կերպով կկապվենք Հայաստանի կառավարության հետ»,- Գերմանիայի ԱԳՆ-ից երեկ այսպես են պատասխանել Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հարցին:
Պատասխանը թերթի թղթակցին հղվել Է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայության անունից: Իսկ հարցը հետևյալն էր. «Ե՞րբ եք ստացել Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Կա չգրված օրենք, ըստ որի, եթե ագրեմանը 40 օրվա ընթացքում չի հաստատվում, դա նշանակում է, որ այն մերժվում Է: Վահան Հովհաննիսյանի դեպքում դա հնարավոր համարու՞մ եք»:
ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին տեղեկությունն օգոստոսին հայտնվեց լրատվամիջոցներում: Դեռ այդ օրերին հայտնի էր, որ նրա ագրեմանի հարցումն արդեն ուղարկվել է Գերմանիա: Սակայն, դրա հաստատումը ձգձգվում Է, և մինչ օրս որևէ պատասխան չի տրվել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:









































