Իռլանդիայում միասեռ ամուսնությունները օրինականացնելու հարցով հանրաքվեն կանցկացվի մինչև 2015-ի ամառը: Այս մասին հաղորդում է Irish Times-ը:
«Նախարարների կաբինետը համաձայնել է միասեռ ամուսնություններն օրինականացնելու հարցով հանրաքվե անցկացնել մինչև 2015-ի ամառը: Այսօրվա նիստի ժամանակ կաբինետի անդամները համաձայնել են արդարադատության նախարարի հետ՝ քաղաքացիներին այդ հարցը լուծելու հնարավորություն տալ սահմանադրական հանրաքվեի միջոցով»,- գրում է թերթը:
Քվեարկությունը, որի արդյունքներով երկրի Սահմանադրության մեջ կարող են ներառվել մի քանի փոփոխություններ, կարող է տեղի ունենալ 2015-ի մայիսին:









































