82-ամյա ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը անկեղծ հարցազրույց է տվել, որտեղ հայտարարել է, որ հիասթափված է ժամանակակից աշխարհից և պատրաստ է հեռանալ «առանց զղջման»։ Հիշելով իր կյանքի մասին, իր դերերի, ընկերների, ընտանիքի` Դելոնն ասում է. «Կյանքն ինձ այլևս ոչինչ չի տալիս։ Ես արդեն ամեն ինչ տեսել եմ, ապրել եմ։ Ես ատում եմ այս դարաշրջանը, ես սրտխառնոց ունեմ դրանից»։
«Ես ատում եմ այս մարդկանց։ Ամեն ինչ կեղծ է, կեղծված է։ Հարգանք այլևս գոյություն չունի, ոչ ոք իր խոստման տերը չի։ Միայն փողը նշանակություն ունի։ Ամեն օր` առավոտից երեկո, մենք միայն լսում ենք հանցագործությունների մասին։ Ես գիտեմ, որ առանց զղջման կլքեմ այս աշխարհը», ասում է դերասանը։
Դելոնը նաև պատմում է անձնական կյանքում անհաջողությունների, ընտանիքում դժվար փոխհարաբերությունների մասին։ Կանանց մասին, ում սիրել է, և ընկերների մասին, ովքեր արդեն մահացել են։ Նրա խոսքերով`իր կյանքում հատուկ դեր ունեն շները։ Իր չորքոտանի մոտ հիսուն ընկեր թաղված են իր այգում` Փարիզի արվարձանում, հենց նրանց կողքին էլ ուզում է թաղված լինել դերասանը։









































