Այս տարի Սուրբ ծննդյանը սովորականից ավելի վաղ են սկսել նախապատրաստվել: Լոնդոնում գտնվող Selfridges սուպերմարկետը տոնական տրամադրություն է ստեղծել հոկտեմբերի նախավերջին շաբաթում` ցուցափեղկում տեղադրելով կոճապղպեղի քաղցրաբլիթներից պատրաստված մի ամբողջ քաղաք:
400 ժամվա ընթացքում հրուշակագործները և դիզայներները քաղցրաբլիթներով պատրաստել են Բիգ Բենը, Թաուերի կամուրջը, կայարանը և Լոնդոնի այլ տեսարժան վայրերը: Պատկերը համալրում են Թեմզա գետը` շոգենավով, երկաթգիծը` գնացքով, հեռախոսախցիկները, ծառերը, մեքենաները և Սանտա Կլաուսի սահնակը:
Քաղաքը ստեղծելու համար անհրաժեշտ է եղել 353կգ կոճապղպեղի քաղցրաբլիթ, 1245 կգ գունավոր ջնարակ և 80 լիտր օշարակ:
Այս յուրօրինակ քաղաքը նախատեսվում է պահել 2 ամիս, իսկ հետո մասերի կբաժանեն և կհյուրասիրեն ցանկացողներին, գրում է Kedem.ru-ն:









































