«Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը կարծում է, որ մադրիդյան թիմը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Յուվենթուս»-ի հետ մրցավեճում պետք է ցուցադրի իր լավագույն ֆուտբոլը: Ըստ նրա` «սերուցքայիններ»-ը իդեալական են խաղացել «Բարսելոնա»-ի հետ Իսպանիայի առաջնության շրջանակներում տեղի ունեցած հանդիպման վերջնամասում (1:2):
« «Ռեալ»-ը պետք է խաղա այնպես, ինչպես դա արեց «Բարսելոնա»-ի հետ հանդիպման վերջին կես ժամվա ընթացքում: Մադրիդցիներն այդ ընթացքում բնավորություն ցույց տվեցին և մրցակցին դրեցին ծանր դրության մեջ:
«Յուվենթուս»-ը «Ռեալ»-ի համար վաղեմի մրցակից է եվրոպական մրցասպարեզում: Այնտեղ այժմ էլ կան մեծագույն ֆուտբոլիստներ, օրինակ` Կարլոս Տևեսը»,- ասել է Ռաուլը:






































