Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում մոտ 500 հակագլոբալիստներ բողոքի ցույց են անցկացրել Համաշխարհային տնտեսական ֆորումին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելության դեմ՝ գրում է Reuters-ը:
Ցուցարարները հակաթրամփյան պաստառներ են ունեցել և բղավել են «ոչ կապիտալիզմին»:
Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել Դավոսում ՀՏՖ-ին, ինչից հետո առցանց ստորագրահավաք կազմակերպվեց ԱՄՆ նախագահի այցելության դեմ հանդես եկողների կողմից:









































