Monday, 29 04 2024
13:30
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը

Ով չի հարգում Պնախարարի բերանի խոսքը՝ իմ կարգավիճակն ունենա. Մարգարիտա Խաչատրյան (Մառոզ)

Հունվարի 8-ին, մեկնարկեց 2018թ. ձմեռային զորակոչը, որի ժամանակ կենտրոնական զինվորական հավաքակայանում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը ներկայացրել է 2018թ. ձմեռային զորակոչի նորամուծությունները: Մասնավորապես նա նշել է, որ անցած տարվանից ուժի մեջ է մտել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով որոշակի փոփոխություններ են մտցվել զինվորական ծառայության մեջ:

Ներդրվել է «Ես եմ» ծրագիրը, որը զինծառայողներին թույլ է տալիս կամավորական սկզբունքներով պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ և իր ծառայությունը իրականացնել այդ ծրագրի շրջանակներում: Բացի այդ, հանվել է բնակավայրից 50 կիլոմետր հեռու ծառայելու վերաբերյալ արգելքը, և ցանկացած զինծառայող վիճակահանության արդյունքներով կարող է զորակոչվել և ծառայել իր բնակավայրին մոտ գտնվող զորամասում: Հանվել է արտոնություններից օգտվող զինծառայողների համար բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռավորությամբ ծառայելու արտոնությունը, և դրա փոխարեն մտցվել է արտոնություն, ըստ որի՝ զինծառայողները ծառայելու են մարտական հերթապահություն չիրականացնող զորամասերում։

Որոշ փոփոխություններ են կատարվել նաև զորակոչիկների սննդի կազմակերպման հետ կապված:
Բանակի խնդիրներով զբաղվող՝ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրականացված նորամուծությունները շատ լավն են՝ միայն եթե դրանք իրականություն դառնան։

«Միայն «Ես եմ» ծրագիրը իրականություն դառնալու դեպքում շատ լավ կլինի, բայց եթե մարդիկ իրենց ցանկությամբ գնան և պայմանագիր կնքեն։ Դա պարտադրանք չլինի։ Դա չի կարող պարտադրանք լինել։ Խեղճ ու անճար ընտանիքի երեխան, որը գումարի անուն է լսում, կգնա դրան, այդ ծրագրին, բայց մենք պետք է սատար կանգնենք մեր բալեքին, որ նրանց իրավունքները չոտնահարվեն, նրանք ողջ ու առողջ վերադառնան իրենց ընտանիքներ»,- ասաց տիկին Մարգարիտան։

Մեր դիտարկմանը, թե կատարված փոփոխությունները թույլ կտա՞ն, որպեսզի այլևս առաջնագծում միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները չծառայեն՝ ինչպես հիմա է, տիկին Մարգարիտան պատասխանեց. «Ես մի քիչ ուզում եմ հավատալ, որ ի վերջո ի կատար կածվի իմ երազանքը, և կլինի հավասարություն։ Մենք հետագայում զորամասեր շրջայցերի, պոստեր բարձրանալու ժամանակ կանդրադառնանք այս փոփոխություններին, կտեսնենք՝ արդյոք հավասարությունը պահպանվո՞ւմ է, թե՞ ոչ։ Ես անպայման կասեմ՝ պոստերում հարուստների, պաշտոնյաների երեխեքի տեսա՞, թե՞ ոչ»,- ասաց տիկին Մարգարիտան հավելելով. «Իսկ մինչ այս, այսքան տարի ես ոչ մի անգամ պոստերում մեծահարուստների, ոչ մի պաշտոնյայի երեխա չեմ տեսել։ Ես չեմ տեսել ու չեմ կարող ստել։ Բայց ակնկալում եմ, որ այս փոփոխությունների արդյունքում, արտոնությունների վերանայման պարագայում հնարավոր կլինի հավասարություն պահպանել։ Ես չեմ թուլանա և կհետևեմ, որ օրենքը պահպանվի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ խնդիրը այլ տեղում է։ Հնարավոր է՝ վիճակահանության գործընթացը շատ մաքուր, թափանցիկ կերպով իրականացվում է, ինքը դրա թափանցիկության հարցում չի կասկածում, սակայն հետագայում արդեն գործուղումների միջոցով զինծառայողներին տեղափոխում են իրենց ցանկալի զորամասեր։ «Այ, այստեղ է խնդիրը, և մենք պետք է հետևենք, որ խարդախություններ չլինեն։ Որ խարդախության հետևանքով որոշ մարդիկ զորամասից զինծառայողի տեղափոխություն չիրականացնեն»,- ասաց տիկին Մարգարիտան՝ հույս հայտնելով, որ իսկապես նոր նախարար Վիգեն Սարգսյանը թույլ չի տա արդեն զորամասերում իրականացվող խախտումները։

«Ես կարծում եմ, որ նախարարը իր հայտարարությանը տեր կկանգնի, որովհետև մեր հանդիպման ժամանակ նախարարն ասել է՝ տիկին Մարգարիտա, դուք ինքներդ կհամոզվեք, որ հավասարության սանդղակը գործելու է։ Ես հուսով եմ, որ իմ դրած երդումը ի կատար կածվի։ Ես մի հայտարարություն եմ արել, որ ով չի հարգում իր բերանի խոսքը՝ իմ կարգավիճակն ունենա (նկատի ունի իր որդեկորույս կարգավիճակը- Ս. Հ.)։ Իսկ ես ուզում եմ, որ իմ կարգավիճակը ոչ ոք չունենա»,- եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը։

Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վստահություն չունի իրականացված նորամուծությունների վերաբերյալ, քանի որ դրանք կոսմետիկ բնույթ են կրում և նպատակ չեն հետապնդում բանակում առկա խնդիրները վերացնելու։ «Փոփոխությունները պայմանավորված են ոչ թե բանակում իրավիճակի բարելավմամբ, այլ դրանք պարտադրված փոփոխություններ են՝ պայմանավորված բանակում զինվորների դեֆիցիտով։ Սա է առաջին պատճառը, որ նման ծրագրեր են իրականացվում, «Ես եմ» ու էլի նման բաներ։ Դրան է միտված նաև 50 կմ-ի արգելքը հանելը։ Կրկնում եմ՝ փոփոխությունները իրավիճակային են, պայմանավորված բանակում զինվորների թվաքանակի պակաս լինելով»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նման պատկեր է ստեղծվել բանակի կոռումպացված լինելու պատճառով, երբ ծնողները փորձում են ամեն կերպ իրենց երեխաներին ծառայությունից ազատել, իսկ եթե չի հաջողվում, ապա փորձում են գումարի դիմաց իրենց երեխաներին այնպիսի զորամասում տեղավորել, որը վտանգավոր չի ծառայության համար։ Իսկ դա բերում է նրան, որ պակասում է այն զինվորների թիվը, ովքեր պետք է ծառայեն առաջնագծում։

«Սա հին պրոբլեմ է և կշարունակի մնալ, քանի դեռ բանակում իրական պայքար չի տարվում կոռուպցիայի դեմ, իսկ կոռուպցիան սկսվում է հենց զորակոչի պահից։ Այն ծնողները, ովքեր փող էին տալիս և տալիս են, նրանց երեխաները ընկնում են մոտ և հարմարավետ զորամասեր, իսկ մյուս երեխաները հայտնվում են առաջին գծի զորամասերում։ Հիմա էլ կա այդ կոռուպցիան։ Պարզապես բոլոր հարցերը կարգավորվում են վիճակահանությունից հետո՝ զորամասում, որտեղից էլ գումարի դիմաց իրականացվում է զինվորի տեղափոխությունը այլ զորամաս։ Այնպես որ, այդ փոփոխությունները խեղկատակություն են, աչքկապոցի, ծաղր, թոզփչոցի։ Այսուհետ էլ ով պետք է՝ կծառայի, ով ոչ՝ չի ծառայի։ Կամ ով փող կտա՝ կծառայի նախընտրելի զորամասում, իսկ ով փող չի տա՝ կծառայի առաջնագծում»,- նկատեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով սննդի վերաբերյալ նորամուծություններին՝ Մարտիրոսյանը նշեց, որ այս ոլորտում էլ հույս չունի, որ ինչ-որ բան կփոխվի։ Ինչքան ուզում են՝ կարող են խոսել բանակի սննդի որակի բարելավումից, մեկ է՝ զինվորին այլ բան է հասնում իրականում։ Իսկ ավելացվածը հափշտակվում է։

«Վաղը-մյուս օրը գնումների պայմանագրով ցույց կտան, որ բանակի համար կարտոֆիլ են գնել 150-200 դրամով, իսկ իրականում կգնեն 40-50 դրամանոց ոչ որակյալ կարտոֆիլ և դրանով կկերակրեն զինվորին։ Իսկ մնացած գումարը, հասկանալի է, չի վերադառնա պետական բյուջե, այլ կգնա ոմանց գրպանը։ Այնպես որ, կոռումպացված է ամբողջ համակարգը բոլոր առումներով, և դրանից փրկություն ես առայժմ չեմ տեսնում»,- նկատեց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ նման ձևական փոփոխությունների փոխարեն կարելի է պարզել, բացահայտել և կանխել բանակում զինվորների սպանությունների դեպքերը, քանի որ այդ վիճակագրությունը գնալով ահռելի է դառնում։ Միայն 2017թ.-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում գրանցվել է մահվան ելքով 59 դեպք, որոնցից 6-ը՝ սպանության, 8-ը՝ ինքնասպանության, 22-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 9-ը՝ դժբախտ պատահարների, 3 դեպք՝ անփութության, առողջական խնդիրների և անվտանգության կանոնների խախտման արդյունքում և ևս 5 դեպք դեռևս անհայտ պատճառներով։

«Խաղաղ պայմաններում զոհերի թիվը տարեցտարի ավելանում է։ Զոհերի մահվան հանգամանքներն այդպես էլ չեն բացահայտվում մինչ օրս։ Այս ոլորտում խայտառակ բաներ են կատարվում, սպանությունները դարձվում են ինքնասպանություն, ու գործերը փակվում են։ Ցինիկ եզրակացություններ են տալիս զինվորի մարմնի փորձաքննություններին ու ամեն ինչ կոծկելով դարձնում ինքնասպանություն։ Այնպես որ, թող այնպես անեն, որ այս թվերը նվազեն, դեպքերը բացահայտվեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում