«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարտը կարծում է, որ Անգլիայի հավաքականը կարող է դառնալ «Մունդիալ-2014»-ի չեմպիոն:
«Հավատում եմ, որ Անգլիայի հավաքականը կարող է դառնալ «Մունդիալ-2014»-ի չեմպիոն: Հիանալի անցկացրինք ընտրական մրցաշարը: Աշխարհի առաջնությունում մեր ընտրանին ավելի լավ է խաղալու:
Ամենակարևորն այն է, որ հասնենք կիսաեզրափակիչ: Դրանից հետո կարող ենք ավելացնել տեմպն ու դառնալ հաղթող»:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականն առաջին տեղը զբաղեցրեց ընտրական H խմբում՝ տեղ ապահովելով աշխարհի առաջնությունում:






































