L’Equipe-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն մտադիր է նոր պայմանագիր առաջարկել գլխավոր մարզիչ Լորան Բլանին:
Նոր համաձայնագրով զգալիորեն կբարելավվեն ֆինանսական պայմանները: Ներկայումս մարզչի ամսեկան աշխատավարձը կազմում է 35.000 եվրո՝ առանց հավելավճարների: Նոր համաձայնագրով այն կկազմի 600.000 եվրո:
Այսպիսով՝ մասնագետի տարեկան աշխատավարձը կհասնի 7 մլն եվրոյի: Նույնքան աշխատավարձ էր ստանում նաև նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
Ֆրանսիայի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 12-րդ տուրից հետո ՊՍԺ-ն միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Փարիզյան ակումբը գլխավորում է նաև ՉԼ C խմբի աղյուսակը՝ 3 հաղթանակներով:



































