Thursday, 25 06 2026
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները

Ինչու է Ռուբեն Հայրապետյանը վստահում ընտրական փուլը տապալած Արթուր Պետրոսյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպելով լրագրողներին՝ տվեց հայկական ֆուտբոլի հետ կապված գրեթե բոլոր հուզող հարցերի պատասխանը: Բոլորը վերջնականապես համոզվեցին, որ Հայրապետյանը ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը շարունակելու են աշխատել:

«Արթուր Պետրոսյանին վստահում եմ: Նրա հետ 2 տարվա պայմանագիր է կնքվել»,- ասաց ՀՖՖ նախագահը: Ասուլիսի ընթացքում Ռուբեն Հայրապետյանի կողմից սա թերևս միակ հայտարարությունն էր, որը ոչ միանշանակ արձագանք գտավ: Մասնավորապես, շատերը չեն պատկերացնում թե ինչպես կարելի է վստահել մի մարզչի, որի գլխավորությամբ մեր հավաքականը ուղղակի ձախողվեց կրելով մի քանի խայտառակ պարտություններ: Թվում էր, թե շրջափուլի ավարտից հետո Պետրոսյանն ինքնակամ կհեռանա, բայց․․․: Ինչ խոսք անհաջողության մեջ կարելի է մեղադրել ֆուտբոլիստներին, բայց ազգային թիմի մրցելույթների գլխավոր պատասխանատուն այնուամենայնիվ գլխավոր մարզիչն է: Հանուն ճշմարտության պետք է փաստենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս կազմով ուղղակի անհնար էր պայքար մղել առաջին կամ երկրորդ հորիզոնականների համար:

Չունենք դարպասապահ, չունենք նորմալ հարձակվողներ, պաշտպանությունում մշտապես խնդիրներ են ծագում: Առկա իրավիճակում հավաքականին կարող էր առաջ տանել լուսահոգի Յան Պորտերֆիլդի պես մասնագետը: Այս մարզիչը հաղորդելով պայքարի ոգի ստիպում էր ֆուտբոլիստին գլխից վեր ցատկել և պայքարել մինչև վերջ: Ցավոք Պետրոսյանը Պորտերֆիլդի որակները չունի: 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտից հետո Ռուբեն Հայրապետյանը կանգնած էր երկընտրանքի առաջ՝ հեռացնել Պետրոսյանին, թե ոչ: Նա բնականաբար գիտակցում էր, որ կարճ ժամանակահատվածում չափազանց դժվար է գտնել մի մարզչի, որը մինչև 2018 թվականի սեպտեմբերը կկարողանա ոտքի կանգնեցնել հավաքականը: Ընդունենք նաև, որ բարձրակարգ, խելամիտ, հեռատես մասնագետը ուսումնասիրելով Հայաստանի ազգային հավաքականը դժվար թե իր վրա պատասխանատվություն վերցներ: Հավանականությունը մեծ էր, որ Պետրոսյանին փոխարինած մասնագետը փորձելով գնալ փոփոխությունների՝ վերջնականապես քանդեր հավաքականը: Հաշվի առնելով ռիսկի մեծ գործոնն ու նոր Պորտերֆիլդ գտնելու գործնականում անհնար լինելը, Հայրապետյանը ընտրեց Արթուր Պետրոսյանին, ասել է թե փորձված թանը անփորձ մածունի հետ չեմ փոխի: Հայրապետյանի որոշմանը հավանաբար նպաստել է այն, որ Պետրոսյանը լավ թե վատ այնուամենայնիվ տիրապետում է մեր ազգային թիմի առանձնահատկություններին և ենթակառուցվածքին: Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից է և քաջատեղյակ է շատ նյուանսների:

Խայտառակ պարտություններից զատ՝ Պետրոսյանի գլխավորությամբ մեր հավաքականը տոնել է մի քան հաղթանակ: Շատերն են հիշում Մոնտենեգրոյի հետ երևանյան հանդիպումը: Երկրորդ կեսում Պետրոսյանը փոխեց խաղը և մերոնք կարելի է ասել պատմական կամային հաղթանակ տարան: Երեկվա ասուլիսում Հայրապետյանի հայտարարությունները խոսում են այն մասին, որ մինչև սեպտեմբեր՝ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկը ամեն ինչ կարվի հավաքականն ուժեղացնելու համար: «Յուրչենկոյի հետ բանակցում ենք և նորից կհրավիրենք Հայաստանի հավաքական: Նա բարձրակարգ դարպասապահ է և շատ եմ ցանկանում, որ նա խաղա մեր հավաքականում»,- նշել էր Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն անցյալ տարի չմիացավ Հայաստանի հավաքականին ՌԴ-ում լեգեոների կարգավիճակ ստանալու պատճառով: Մոնտենեգրոյի հետ հանդիպումից առաջ խոսելով Յուրչենկոյի մասին Հայրապետյանն ասել էր․ «Յուրչենկոն պետք է հավաքականին հիմա, եթե չեկավ, ապա հավաքականի երեսն այլևս չի տեսնի։ Նա մեզ պետք է Չեռնոգորիայի, Դանիայի և Լեհաստանի հավաքականների հետ խաղերի համար»։ Հիմա իրավիճակն այլ է և բոլորս քաջ գիտակցում ենք, որ «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ «ճանապարհ գնալ» չի կարելի: Վճռական պահին այս դարպասապահը հեշտ ու հանգիստ կարող է գնդակ նվիրել մրցակցին: Առկա իրավիճակում Յուրչենկոն ուղղակի փրկություն է մեզ համար:

«Ազգերի լիգայի վիճակահանությունից հետո կորոշենք, թե որ թիմերի հետ ենք ընկերական հանդիպումներ անցկացնելու և լուրջ հետևություններ ենք անելու: Բանակցում ենք արտասահմանում հանդես եկող բոլոր հայ ֆուտբոլիստների հետ: Շատերին փորձում ենք համոզել խաղալ Հայաստանի հավաքականում»,- ասում էր Հայրապետյանը: Ինչևէ, սպասենք հունվարի 24-ին կայանալիք վիճակահանությանը, որից հետո մեր հավաքականի հնարավորությունների մասին կարելի կլինի ավելի պատկերավոր խոսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում