ՀՀ ոստիկանությունը շարունակում է ակտիվ գործողությունները Մաշտոցի պողոտայում և Ազատության հրապարակում: Քիչ առաջ Ազատության հրապարակ մտավ ոստիկանական բեռնատար մեքենան, որի հետ հարյուրավոր ոստիկաններ, մարդկանց հեռացնելով, Ազատության հրապարակից առգրավվեցին Շանթ Հարությունյանի և մյուս ակտիվիստների բերած պաստառները, մահակները, գլխարկներն ու մնացած իրերը:
Այժմ Ազատության հրապարակում խառնաշփոթ է, մարդիկ պահանջում են ոստիկանությունից հիմնավորել, թե ինչու են ոստիկանները տարածքից հեռացրել այդ իրերը: Ոստիկանները բացատրություն չեն տալիս, փոխարենը քաղաքացիներին հրելով ճանապարհ են բացում և հեռացնում ոստիկանական մեքենան տարածքից: Մանր խմբեր կազմած քաղաքացիները փորձում են իրենց իրավունքները պաշտպանել՝ վեճի բռնվելով ոստիկանների հետ: Այս պահին քսանից ավելի ակտիվիստ բերման է ենթարկված, Մաշտոցի պողոտայի Թումանյան խաչմերուկից մինչև Սայաթ-Նովա խաչմերուկը փակ է, կատարվում է պայթուցիկ նյութերի փորձաքննություն, տարածքից չեն հեռացել կարմիրբերետավորները և ՌՈ ներկայացուցիչները: Ոստիկանությունը մոտենում է անհատներին և նրանցից պահանջում լքել Ազատության հրապարակը, սակայն Ազատության հրապարակը դեռ լի է մարդկանցով:
Լուսանկարը՝ Photolure-ի









































