Ինչպես հայտնել ենք, Ֆրանչեսկո Տոտին վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Նապոլի»-ի դեմ հանդիպմանը: Ենթադրվում էր, որ «Ռոմա»-ի ավագը կարող է արագ ապաքինվել, սակայն ամեն ինչ այլ կերպ է ընթանում:
Նոր տեղեկությունների համաձայն` Տոտին պետք է բուժում ստանա մինչև դեկտեմբերի վերջը: Այդպիսով, նա կարող է խաղադաշտ վերադառնալ միայն 2014 թվականին:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Տոտին 8 հանդիպում է անցկացրել, 3 գոլ խփել և գոլային 6 փոխանցում կատարել:






































