Համաձայն նոր հարցման, որն անցկացրել է Քվինիպեկի համալսարանը, ամերիկացիները վստահում են երկրի տնտեսության հուսալիությանն առավել, քան երբևէ։
Հարցման ենթարկված ընտրողների 2/3-ը (66%) հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսության վիճակն այսօր կարելի է բնութագրել «լավ» կամ «հիանալի»։ Ցուցանիշը ամենաբարձրն է այդ թեմայով 2001 թվականից ամենամյա հարցումների անցկացման մեկնարկի պահից։
Պատասխանողների միայն 33%-ն է կարծում, որ երկրի տնտեսությունը գտնվում է «անբավարար» վիճակում։
Հարցվածների մոտ կեսը (49%) այն կարծիքին է, որ ներկայիս տնտեսական վիճակի պատասխանատու պետք է համարել նախկին նախագահ Բարաք Օբամային։ Եվս 40%-ը կարծում է, որ տնտեսության ներկայիս վիճակը հանդիսանում է Թրամփի վարչակազմի գործունեության արդյունք։
Պատասխանողների մեծ մասը՝ 73%-ը հայտարարել է, որ կարող է բնութագրել իր ներկայիս ֆինանսական դրությունը որպես «հիանալի» կամ «լավ», մինչդեռ 26%-ն ասել է, որ իր ֆինանսական դրությունը հանդիսանում է «ոչ շատ լավ» կամ «վատ»։
Հարցումն անցկացվել է հունվարի 5-9-ը, 1106 ընտրողների շրջանում։ Արդյունքի անճշտությունը կազմում է 3.6 տոկոս, հայտնում է usa.one-ը։









































