Սաուդյան Արաբիայում տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ սոցցանցերում տեսագրություն է հայտնվել, որտեղ նա կանացի շորեր հագած հարսանիք է բեմականացնում։
Հաղորդվում է, որ կատարվածի մասին դեկտեմբերի 29-ին հայտնել է հանդիսության հյուրերից մեկը։ Նա պատմել է, որ հանդիսության ժամանակ հանկարծ հայտնվել են երիտասարդներ, որոնցից մեկը կանացի հագուստով է եղել։ Նրանք հարսանիք են բեմականացրել։
Ոստիկանությունը բերման է ենթարկել և պարզել է «կնոջ նման տղամարդու և նրա ընկերների» ինքնությունը։ Նշվում է, որ այժմ նրանք ձերբակալված են։ Գործի նյութերն ուղարկվել են դատախազություն՝ «հետագա միջոցներ ձեռնարկելու համար»։









































