Իրանագետ Հրաչյա Հակոբյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ Իրանում սոցիալական ու ինքնաբուխ ցույցեր էին:
«Իրանում ցույցերը սկսեցին ցույցերի համար ոչ հարմար քաղաքում, քանի որ Մաշհադ քաղաքը պահպանողական է, կրոնական ավանդություններն ավելի սուր են արտահայտված: Ես այստեղ քաղաքական ուժի հրահրում եմ տեսնում, որովհետև սոցիալական բողոքի դուրս եկած անձանց մեծամասնությունը սոցիալական այս բողոքի մեջ չէր տեղավորվում, նրանք Իրանի 50-ից ավել քաղաքներից տարբեր են: Մաշհադի ցուցարարների 2/3-րդը սևազգեստ կանայք էին և աշխատում են պետական ապարատներում կամ կրոնական հիմնարկներում»,- նկատեց Հակոբյանը:










































