Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որի շրջանանակներում կանցկացվեն 6 մրցաշարեր՝ 5 պատանեկան և մեկ շրջանային: Ընդհանուր առմամբ մրցաշարերին կմասնակցեն Հայաստան, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Իրանը և Մոլդովան ներկայացնող 750 շախմատիստ:
Մասնակիցների թվով Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը աշխարհում անցկացվող խոշորագույն պատանեկան մրցաշարերից մեկն է:
Շրջանային մրցաշարին կմասնակցեն 10 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Մասնակիցների միջին գործակիցն է 2502: Շրջանային մրցաշարի մասնակիցների թվում է կրկնակի Օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի վեցակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը:






































