Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ստեփանակերտում կբացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մասնաճյուղը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) 2017 թվականին ավելացրել է ծրագրերի թիվը, հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության հետ ունեցած և զինծառայողներին ուղղված նախաձեռնությունները։ Ամփոփելով 2017 թվականին իրականացված աշխատանքները՝ այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամիհոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։

«Երիտասարդական հիմնադրամն իր ամբողջ կազմով, կամավորական մեծ բանակով, ռեսուրսներով մասնակից է ՀՀ զինված ուժերում իրականացվող ծրագրերին, որոնց մասին շատ հաճախ հատուկ չի բարձրաձայնվում, քանի որ դրա կարիքը չկա։ Մենք մեր գործն ենք անում՝ առանց այդ մասին շատ լուսաբանելու: Հիմնադրամի բոլոր ծրագրերը կարևոր են` յուրաքանչյուրն իր չափով որոշակի խնդիրներ է լուծում, որոշակի հարցեր բարձրաձայնում կամ երիտասարդական կյանքն ավելի հագեցած ու հետաքրքիր դարձնում»,-ասաց նա:

Կարեն Ավագյանն առանձնացրեց ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացված կրթաթոշակային ծրագրերը, որոնց մեջ առանձնահատուկ տեղ ունեն 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին հատկացված ուսման վարձերի զեղչերը։ Այդ ծրագիրը շարունակվելու է նաև հաջորդ կիսամյակներում, այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը լինի։

ՀԵՀ համակարգողն առանձնացրեց նաև 2017 թվականի ընթացքում գրեթե բոլոր բուհերի հետ համատեղ իրականացված երիտասարդական ճամբարները, մասնագիտական հավաքները, որոնք ուսանողներին, երիտասարդներին լրացուցիչ կրթական հմտություններ հաղորդելու նպատակ ունեն: «Այդ հավաքներում մեծ տեղ է հատկացվում նաև ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Իհարկե, երիտասարդները ռազմահայրենասիրական դաստիարակությունն առաջին հերթին ստանում են ընտանիքներում և դպրոցներում, սակայն նման ծրագրերը նույնպես իրենց ազդեցությունն են ունենում և որոշակի հետք են թողնում, ինչը հետագայում մենք տեսնում ենք սահմանը պաշտպանելիս տղաների ցուցաբերած սխրանքներում»,- նկատեց Կարեն Ավագյանը։

2017-ին մեծ տեղ են զբաղեցրել նաև Արցախում իրականացված ծրագրերը։ Նախորդ տարի Երիտասարդական հիմնադրամը կազմակերպել է ՀՀ երիտասարդական քաղաքական կառույցների ներկայացուցիչների այցելություն Արցախ, որտեղ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Եվ, որպես այդ ամենի շարունակություն, 2018 թվականին Ստեփանակերտում կբացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մասնաճյուղը։ Արդեն ընտրվել է տարածքը, որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո ՀԵՀ Արցախի մարզային կենտրոնը կբացի դռները արցախցի երիտասարդների համար, ովքեր հնարավորություն կունենան իրենց հետաքրքրող, անհրաժեշտ ծրագրերն իրականացնել հայկական երկրորդ հանրապետությունում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը գործում է 2010 թվականից։ Կարեն Ավագյանի խոսքով՝ ստեղծման պահին, երևի թե, այնքան նպատակներ չէին դրվել, որքան այս ընթացքում կյանքի են կոչվել։

«Աշխատանքի ընթացքում նոր ծրագրեր, նոր գաղափարներ են ծնվում։ Այս տարիներին հազարավոր նախաձեռնություններ են իրականացվել։ Մեր փոքրիկ կառույցը, որի աշխատողների թիվը ծրագրերի մասշտաբներին համապատասխան չէ, կարողանում է կազմակերպել ու իրականացնել մեծածավալ միջոցառումներ։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր երկրում չկա որևէ խոշոր ծրագիր, որտեղ մենք այս կամ այն կերպ մասնակցություն չունենանք։ Բոլոր մարզերում մենք ունենք կենտրոններ։ Խոշոր ծրագրեր ենք իրականացնում կրթական, սոցիալական, առողջապահական բնագավառներում և բազմաթիվ այլ ոլորտներում»,- նշեց Կարեն Ավագյանը։

Խոսելով 2018-ի պլանների մասին՝ նա շեշտեց, որ Երիտասարդական հիմնադրամի ավանդական ծրագրերը պահպանվելու են, լինելու են նաև նոր նախաձեռնություններ։ Հիմնադրամի կամավորները ներգրավվելու են ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներին, մասնակցություն են ունենալու Երևանի 2800-ամյակի միջոցառումների կազմակերպմանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանակում հայտարարել է Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակներին նվիրված անվանակարգերով մրցույթ հասարակական կազմակերպությունների համար։ Այս հոբելյանական միջոցառումներում նույնպես Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կունենա իր գործուն մասնակցությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում