Հնդկաստանում անհայտ անձինք գնդակահարել են 7 մարդու, որոնք տոնել են հինդուսական Դիվալի տոնը, հայտնում է NDTV-ն:
Դեպքը տեղի է ունեցել Ասամ նահանգում՝ Հնդկաստանի հյուսիս-արևելքում: Նախօրեին երկոյան զինված մարդիկ անհայտ պատճառներով կրակ էին բացել խանութի մոտ թղթախաղ խաղացող տղամարդկանց վրա:
Դիվալի փառատոնը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ: