Մոլդովայի Սահմանադրական դատարանը հերթական անգամ ժամանակավորապես պաշտոնից հեռացրել է նախագահի Իգոր Դոդոնին, երբ վերջինս երկրորդ անգամ անընդմեջ հրաժարվել է ստորագրել խորհրդարանի ընդունած օրենքը՝ ռուսական քարոզչությանը հակազդելու մասին:
Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահը «միտումնավոր է հրաժարվում իր սահմանադրական պարտականությունները կատարելուց»:









































