Զուգահեռ սկանդալի՝ կապված անձնական էլեկտրոնային փոստի գործածմամբ Հիլարի Քլինթոնի ծառայողական նամակագրության հետ, ԱՄՆ Արդարադատության նախարարությունն անցել է նոր հետաքննության անցկացման, որով ծրագրված է պարզել Քլինթոնի ընտանիքի հիմնադրամի հնարավոր մասնակցության փաստերի առկայությունը մեքենայություններում կամ որևէ քաղաքական կամ այլ անօրինական գործողություններում այն շրջանում, երբ Քլինթոնը եղել է ԱՄՆ պետքարտուղար, հայտնում է The Hill-ը։
Հաղորդվում է, որ հետաքննությունն անցկացնում են ՀԴԲ աշխատակիցներն Արկանզաս նահանգում, որտեղ հիմնվել է հիմնադրամը։ Նրանք անցած ամիս հարցաքննել են առնվազն մեկ վկայի։
Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ առաջիկա շաբաթներին սպասվում է «հավելյալ գործունեություն»։
Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հանձնարարել է դաշնային ավագ դատախազներին ուսումնասիրել որոշ հարցեր, ներառյալ ենթադրյալ անօրինական գործարքները՝ կապված Քլինթոնի ընտանիքի հիմնադրամի հետ։









































