Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Լավ կլինի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, որպեսզի ժողովուրդը պոռթկա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող Պետրոս Մակեյանը։

– Պարոն Մակեյան, ի՞նչ առաջնահերթություններ ունի ճակատը 2018 թվականին։ Ապրիլին Հայաստանը լիարժեք անցում կկատարի խորհրդարանական կառավարման մոդելին, արդյոք վարչապետի հնարավոր փոփոխության հարցը ձեզ համար գործողությունների օրակարգ կդառնա՞։

– Մեր անելիքները նախանշվեցին դեռ 2017 թվականին, երբ մենք սկսեցինք քննարկել ճանապարհային քարտեզը։ Բնականաբար, Սերժ Սարգսյանը 2015-ի իր, այսպես կոչված, սահմանադրական փոփոխությամբ փորձում է Հայաստանում դառնալ Նազարբաև, Լուկաշենկո և այդ խնդիրն է լուծում, բայց և ժողովրդին զրկում է շատ կարևոր՝ նախագահի ընտրության հնարավորությունից։

Ճակատում ընդգրկված քաղաքական, հասարակական դեմքերը բնականաբար ընտրության հետ հույս չեն կապում։ Կօգտվենք ընձեռված բոլոր քաղաքակիրթ, միջազգային ձևերից, որպեսզի 2018-ին լուսավոր էջ բացվի մեր երկրի համար։ Հատկապես բերդերում գտնվող մեր ընկերների համար կարևոր է, որ ազատության մեջ լինեն, ու միասին ազատագրենք ամբողջ հայոց երկիրը։

– Օրերս ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իր հարցազրույցում նշել էր, որ ընդդիմությունը Հայաստանում չի կարողանա որևէ լուրջ բողոքի ցույց կազմակերպել։ Ասել էր, որ ձեռնարկվում են հետևողական քայլեր, որոնք բխում են Սահմանադրության նոր խմբագրությունից, բայց նմանատիպ որևէ սպառնալիք Հայաստանում գոյություն չունի։ Համամի՞տ եք։

– Եթե իշխանական վերնախավը չի տեսնում այդ լուրջ հիմքերը՝ իրենց խնդիրն է։ Ամբողջ ժողովուրդն ատելությամբ է լցված իշխանությունների նկատմամբ, կյանքը ցույց կտա, թե ինչ կարող են անել։ Առանձին էպիզոդ մեկնաբանելը որևէ իմաստ չունի։ Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը նույնիսկ այս տոնական սեղանը շատ կարճ ժամանակ հետո վերածում է ռեժիմից ազատվելու ցանկության։ Հիմնական կենացները հենց դրանք են, որ երկիրն այս փորձանքից ազատվի։

– Նորից վերադառնալով առաջին հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ ապրիլին ի՞նչ է սպասվում մեզ։ Արդյոք Սարգսյանը կդառնա՞ վարչապետ, թե՞ կհանձնի այդ պաշտոնը որևէ մեկին։ Եվ ձեր գործողություններն ինչքանո՞վ են կախված այդ հարցից։

– Ես առիթ ունեցել եմ բազմաթիվ անգամ ասելու, որ դա կեղծ օրակարգ է. այն շրջանառության մեջ դրել է վարչախումբը։ Սերժ Սարգսյանից կախված չէ՝ նա կլինի վարչապետ, թե ոչ։ Ինքը փորձում է միջազգային, այսպես ասած, ազդեցիկ կենտրոններից ստանալ հավանություն Նազարբաև ու Լուկաշենկո դառնալու։ Բնականաբար, մեր խնդիրը ոչ թե դրա դեմ է, այլ ստեղծված համակարգի։ Կլինի Սերժը, թե նրա դրածոն՝ ոչինչ չի փոխվելու։ Մեր խնդիրն է օգտագործել իրավիճակը, բերել ֆորս-մաժորային իրավիճակի, օգտվել այդ հնարավորությունից ու համակարգ փոխել։ Անձերի խնդիր մենք երբեք էլ չենք քննարկում։

– Այսինքն՝ փորձելու եք այդ հարցը դարձնել ֆորս-մաժորայի՞ն։

– Նաև այդ հարցը։ Հայաստանում այսօր բազմաթիվ խնդիրներ կան՝ սոցիալական ոլորտ, բանակի ամենշաբաթյա զոհեր. ցանկացած առիթ կարող է դառնալ ֆորս-մաժորի պատճառ։ Նաև միջկլանային, ներքին իմիտացիոն պայքարը կարելի է օգտագործել։ Կստացվի՝ շատ լավ, եթե ոչ՝ ողբերգություն չենք սարքի։

– Կարծում եք՝ այդ հարցը հասարակությանը հետաքրքրո՞ւմ է, դա կարո՞ղ է դառնալ ֆորս-մաժոր։ Տպավորություն է, որ հասարակությունն էլ արդեն հարմարվել է, որ հենց Սարգսյանն է լինելու վարչապետ։

– Հասարակության մեջ երկակի զգացողություն կա։ Զզվում են Սերժ Սարգսյանից՝ դա փաստ է, ով էլ լինի, ավելի նախընտրելի է, քան Սերժ Սարգսյանը։ Եթե պետք է համակարգը մնա, ավելի լավ է համակարգի գլխին մնա հայկական Նազարբաևը՝ Սերժ Սարգսյանը, որպեսզի ժողովրդի կուտակված բացասական էներգետիկան ոչ թե պահ բաց թողնի, այլ ավելի հստակ խնդիրներ լուծի։

– Այսինքն՝ կարծում եք, որ ավելի լավ է Սերժ Սարգսյանը մնա, ու ժողովուրդը պոռթկա՞։

– Իհարկե, ինչ-որ պահի. եթե նա չլինի, դա կլինի գոլորշի բաց թողնելու լավագույն տարբերակներից մեկը։ Եթե նա մնա՝ դառնա Լուկաշենկո, Նազարբաև, այդ դեպքում էներգետիկան պայթելու է, չի հասնի հաջորդ ընտրության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում