Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է 2017 թ. երկրի արտահանման 10,22% աճի մասին: Այս մասին հայտնում է qha.com.ua-ն:
Թուրքիայի արտահանումը նախորդ տարվա համեմատտ աճել է 10,22%-ով՝ կազմելով 157,1 մլրդ դոլար:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտնել է, որ քանակական առումով արտահանումն ավելացել է 9%-ով, դրամական արտահայտմամբ՝ 1,5%-ով:
Նախարարի խոսքով՝ 2013 թվականից ի վեր առաջին անգամ արձանագրվել է Թուրքիայի արտահանման աճ դրամական արտահայտմամբ:
«Մեր նպատակն է հասնել արտահանման 170 մլրդ դոլար ծավալի հասնել»,- նշել է Զեյբեքչին:
Ամենաշատն աճել է ագրոարդյունաբերական և պարենային արդյունաբերության համալիրի արտադրանքի արտահանումը՝ 2,7 մլրդ դոլարով (22,8%-ով), մետաղագործական համալիրի արտադրանքինը՝ 1,2 մլրդ դոլարով (17,3%-ով), հանքային արտադրանքինը՝ 1,2 մլրդ դոլարով (52,8%-ով), մեքենաշինության արտադրանքինը՝ 481,7 մլն դոլարով (13,6%-ով), տարբեր արդյունաբերական ապրանքներինը՝ 252,6 մլն դոլարով (28,8%-ով):









































