Monday, 13 05 2024
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

Ֆրանսիական համալսարանում ծեծված ուսանողը առաջին անգամ միջադեպի մանրամասներ է բացահայտում

Սոկրատ Մխիթարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մութ մանրամասներ բացահայտեց:


Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կրքերը թեև շարունակում են թեժ մնալ, բայց այդպես էլ ճշմարտությունը ջրի երես դուրս չի գալիս: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը պնդում է, որ ինքը նույն համալսարանի 2010թ.-ի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին չի ծեծել և ափսոսանք է հայտնում, որ տեսախցիկները միացված չեն եղել, որ միջադեպը ֆիքսեին: Այնինչ Սոկրատ Մխիթարյանը մեզ հետ զրույցում ոչ միայն այդ ամենը հերքեց, այլև միջադեպի հավանական պատճառների մութ մանրամասներ բացահայտեց:


– Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Ձեր և իր միջև ակադեմիական բնույթի քննարկում է եղել, որի արդյունքում առաջացել է տարակարծություն և շարունակվել միջանցքում, սակայն նա Ձեզ չի հարվածել: Ավելին` Դուք համալսարանից հեռացել եք իրենից և ռեկտորից ներողություն խնդրած:


– Նախ` ես իմ խնդրանքով չեմ մտել իրեն տեսնելու: Ես գնացել էի համալսարան տեսնելու իմ պրակտիկայի ղեկավարին, որպեսզի նշանակի իմ դիպլոմայինի պաշտպանության օրը: Նավոյանը ինձ տեսնելով միջանցքում` խնդրեց, որ մեկ րոպեով իր մոտ մտնեմ: Վերջում մտա իր մոտ, և անկապ սկսեց ինչ-որ ակադեմիական բնույթի խնդիրներից խոսել, որովհետև ես առաջին ուսանողն եմ եղել, որ Ֆրանսիա եմ գնացել: Հետո ընթացքում սկսեց բորբոքվել: Ես խնդրեցի նրան հանգիստ խոսել: Ամսի 23-ից, տեսեք` քանի օր է անցել, բայց ինձ համար անհասկանալի է, թե ինքը ինչո՞ւ էր իր մոտ կանչել: Եթե Ձեզ թվում է, թե ես հասկացել եմ պատճառները` սխալվում եք: Անձամբ ես իրեն տեսնելու ցանկություն չունեի: Բայց նա վիրավորական արտահայտություններ հնչեցրեց զրույցի ընթացքում իմ հասցեին, այնուհետև միջանցքում հետևիցս եկավ ու հարվածեց դեմքիս: Մարդը, որ կանչում է իր մոտ զրուցելու, պետք բան ունենա ասելու չէ՞, բայց նման բան չկար: Նա ամենայն հավանականությամբ ցանկանում էր մի միջադեպ սարքել, որ իմ դիպլոմայինի պաշտպանությանը խոչընդոտեր:


– Լավ, եթե չեք հասկացել, թե այդ օրը ինչու էր նա ագրեսիվ տրամադրված, մինչ այդ` ուսանողական տարիներին, Ձեր և նրա միջև անհամաձայնություններ եղե՞լ են, որ կարող էին այդ օրվա ագրեսիայի պատճառ դառնալ:


– Այո’, համալսարանական տարիներից մեր հարաբերությունները լավ առումով չեն փայլել: Ուսանողական տարիների ընթացքում ես նրա հետ մի շարք անհամաձայնություններ եմ ունեցել:


– Եթե կարելի է, մեկ օրինակ նշեք:


– Օրինակ` գիտխորհրդի նիստի ժամանակ Նավոյանը ցանկանում էր նվազեցնել կառավարման ֆակուլտետի դասաժամերը: Ես էլ, ներկայացնելով կառավարման ֆակուլտետը պետգիտխորհրդի նիստին, իրեն հարցրել եմ, թե ինչո՞ւ են ցանկանում նվազեցնել մաթեմատիկայի դասաժամերը ֆինանսների ֆակուլտետից: Ինքը տվել է այն բացատրությունը, որ Բրյուսովի երեխաները վախենում են դրա պատճառով գալ մեր համալսարան սովորելու: Դա ինձ համար անընդունելի է: Եթե Բրյուսովի ուսանողը վախենում է մաթեմից, ապա ինքը ֆինանսիստ չպետք է դառնա: Նման շարունակական կոնֆլիկտներ շատ են եղել: Նույնիսկ Ֆրանսիայում նրան տեսել եմ, բայց բարև չեմ տվել` այն պատճառով, որ Ֆրանսիայում ներկայացնելով շրջանավարտներին` իմ անունը գրել է գործազուրկների շարքում, իսկ երկու քույրերիս մասին, որ ավարտել են համալսարանը, և ներկա դրությամբ մեկն աշխատում է Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունում, ինֆորմացիա չկար:


– Ֆրանսիական համալսարանի վարչա-ֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը հավատացնում է, թե տեսախցիկները գործելու են սեպտեմբերի 1-ից: Ավելին` ցավ հայտնեց, որ տեսախցիկներն ավելի շուտ չեն գործել, որպեսզի իրենք փաստացի ապացուցեին, թե նման բան չի եղել:


– Ես չեմ հավատում, որ տեսախցիկները չեն գործել, քանի որ տեղադրման օրվանից փակցված է, որ տեսախցիկները վերահսկում են տարածքը: Ուսանողներից նաև պատմում են, թե ինչպես է դասախոսներից մեկի դասաժամի ընթացքում ուսանողը նստել պատուհանագոգին: Տվյալ միջադեպը տեսախցիկը ֆիքսել է, և արձանագրություն է կազմվել: Եվ այդպիսի մի քանի դեպքեր են եղել, չնայած ձեռքիս տակ փաստեր չունեմ:


– Նավոյանը նշում է, որ Դուք իրենից ներողություն ենք խնդրել: Այս հանգամանքը, ինչպե՞ս հասկանալ:


– Դա աբսուրդ է: Ես նրանից ինչո՞ւ պետք է ներողություն խնդրեի: Առաջին` նա է ինձ իր մոտ կանչել, երկրորդ` նա ինձ վիրավորել է, երրորդ` նա ինձ հարվածել է և չորրորդ` առաջինը իրենք են այս աղմուկը բարձրացրել: Ինֆորմացիան ինձանից չի դուրս եկել: Նույնիսկ համալսարանի քարտուղարությանն եմ ասել, որ չեմ ցանկանում, որ ինֆորմացիան համալսարանի պատերից դուրս գա: Իսկ Նավոյանը լավ-լավ խոսում էր: Հիմա ստացվում է, որ ես եմ նրանից ներողություն խնդրում:


– Վարկած կա, որ այս ամենն ուղղորդվում է նաև համալսարանից նախորդ տարի հեռացված դասախոսների կողմից:


– Այդ դասախոսների պատմությունը իմ պատմության հետ կապ չունի: Ես 2010թ.-ին, երբ Ֆրանսիայից վերադարձա, համալսարանի համար հոդված եմ գրել, կարող եմ նաև ձեզ փոխանցել` հասկանալու համար, որ այդ հոդված գրողը ընդունակ չի նրանց անունից հանդես գալ:


– Իսկ համալսարանը ի՞նչ Wise բիզնես կոչվող բիզնես-ծրագրի մասին է խոսում, որը ցանկացել է կանխել, և Դուք այս միջադեպն ենք սադրել:


– Դա մի ծրագիր է, որ շրջանավարտները ցանկանում են իրականացնել և որոշ ուսանողների համար աշխատանք ապահովել: Նրանք համալսարանի ուսանողներ են և իրավունք ունեն նման գործունեություն իրականացնելու: Պարզապես համալսարանը քթները ուրիշների գործերի մեջ խցկելով` ցանկանում են իրենց թանկացնեն: Ես անձամբ չկամ այդ խմբի մեջ:


– Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզըլեկը նշեց, որ իր և Նավոյանի հրաժարականներին ուղղված միջնորդությունները չեն կարող դրական արդյունքի հանգեցնել, որովհետև իրենց նշանակում են Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները:


– Մենք պահանջում ենք նրանց հրաժարականը, որ համալսարանում կարգ ու կանոն հաստատվի: Սա առաջին անգամը չէ Նավոյանի հետ կապված, և իր նորարարությունները մեր համալսարանի վրա է կիրառում: Նրա ներկայությունից մեր համալսարանի որակն է ընկնում, իրենք պետք է որոշեն:


– Ռեկտորը նաև նշեց, որ դիմելու է դատախազություն` իր բարի համբավը վերականգնելու համար:


– Ուրեմն ասեմ իրավական առումով` ռեկտորն իրեն իրավաբան է համարում, սակայն նա այնքան էլ լավ իրավաբան չէ, քանի որ պետք է մինչ հիմա իմացած լիներ, որ վարկաբեկումների մասով դատախազությունը հիմա քրեական գործ չի հարուցում, որովհետև այդ մեղադրանքն ապաքրեականացրել է: Իսկ եթե նա ցանկանում է դիմել դատարան, ես իրեն ասել եմ, որ նա պետք է 150 հոգու դատի տա, որովհետև իրենց դեմ արդեն 150 ստորագրություն է հավաքվել:


– Իսկ պատրաստվո՞ւմ եք նրանից առաջ ընկնել և Դուք դատի տաք իրեն:


– Ինչպես ասում են, երբեք մի ասա երբեք: Չի բացառվում: Ես հավելյալ Ձեզ կտեղեկացնեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում