Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Միշտ տոնական ու վիրտուալ Սեյրան Օհանյանը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով, որն ավելի շատ նման է հոդվածի: Արդեն օրինաչափություն է դառնում, որ գեներալն ուղերձներ է հասցեագրում տոնական առիթներով` թերևս չադապտացվելով իր նոր կարգավիճակին: Օհանյանը, ըստ էության, բացակա է ներքաղաքական կյանքից` քաղաքացիների հետ հարաբերվելով վիրտուալ հարթության վրա, իր ասելիքը տարալուծելով տոնականության միջավայրում` փակելով քաղաքական և հանրային դիսկուրսի դուռը:

Ուշագրավ է, որ վիրտուալ է ոչ միայն քաղաքացիների հետ պաշտպանության նախկին նախարարի շփման ձևը, այլ նաև նրա խոսքի բովանդակությունը` զուրկ որևէ հասցեականությունից: Սեյրան Օհանյանը մեկ պարբերությամբ անդրադառնում է ընթացող աղմկոտ դատավարություններին. «Հետևելով երկրում ընթացող մի շարք աղմկահարույց դատավարությունների՝ ցավ ու դառնություն եմ ապրում՝ տեսնելով անզորությունից բռունցքները թափահարող մեր մարտական ընկերներին։ Նրանցից շատերը մեծ ավանդ ունեն Արցախի ազատագրական պայքարում։ Եվ այն, ինչ կատարվում է, մեր բոլորի ողբերգությունն է. մենք բոլորս մտածելու, պատճառները հասկանալու և լուծումներ գտնելու պատասխանատվություն ունենք, այլապես հասարակությունը վերջնականապես կբաժանվի «դատավորների» և «զոհերի»։

Գնահատականը, եթե նույնիսկ օբյեկտիվ է, խիստ վերացական է և այդպես էլ անհասկանալի է մնում, թե Օհանյանը կոնկրետ որ գործընթացը նկատի ունի: Մինչդեռ` հասարակությունը սպասում էր, որ Սեյրան Օհանյանն, իհարկե, ոչ տոնական առիթով կանդրադառնա կոնկրետ դատավարության, մանավանդ, որ դրա ընթացքում հրապարակված մի ձայնագրություն առնվազն կասկածներ է ծնել, որ նա կապ ունի Նորք-Մարաշի զինված խմբի հետ:

Ուղերձից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գոնե անուղղակիորեն Սեյրան Օհանյանը սատարում է Կարեն Կարապետյանի կառավարությանը: «Ձևավորված նոր կառավարության գործունեության ընթացքում իրականացվող կառուցվածքային և կադրային փոփոխությունները, նոր գործելաոճը, տնտեսական կյանքի որոշակի ակտիվությունը, դեռևս հեռու են հուսադրող լինելուց, և բախվելով համակարգի՝ տարիներով կարծրացած և նրանց հետ համակերպված տարբեր սպառնալիքների հետ՝ արագ ցանկալի արդյունք չեն տալու»,- ասում է Սեյրան Օհանյանը, սակայն այդպես էլ չի համարձակվում անվանապես բարձրաձայնել Սերժ Սարգսյանի անունը, որը, ըստ նրա տրամաբանության, փաստորեն խանգարում է Կարեն Կարապետյանին:

Սեյրան Օհանյանն ուղերձի վերջում խոսում է կտրուկ փոփոխությունների անհրաժեշտության մասին: Սա տրիվիալ ճշմարտություն է, սակայն հասարակությունը քաղաքական ուժերից ակնկալում է ոչ միայն ու ոչ այնքան իրավիճակի դիպուկ էպիկրիզ, որքան` կոնկրետ լուծումներ ու դեղատոմսեր: Այդպիսիք չկան Սեյրան Օհանյանի տոնական և վիրտուալ ուղերձում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում