Երուսաղեմի 38-ամյա բնակչուհին՝ 8 երեխայի մայրը, դեկտեմբերի 27-ին եռյակ է ունեցել: Իսկ դրանից մի քանի ժամ առաջ տատիկ է դարձել և տեսել է իր առաջին թոռանը: Այս մասին հայտնում է «Կոլ ա-Իր» պորտալը:
Լուրից, որ իր հարսն առաջնեկին է ծննդաբերել իր որդուց՝ 22-ամյա Մուհամեդից, նորաթուխ տատիկն այնպես է հուզվել, որ իր ծննդաբերությունն էլ է սկսվել:

Ծննդաբերությունը հաջող է անցել, կինը կեսարյան հատման միջոցով ունեցել է կյանքի 34-րդ շաբաթում գտնվող 3 առողջ երեխա:
Երկու ծննդկանները նույն հիվանդասենյակում են և քննարկում են՝ ինչպես են գլուխ հանելու 4 նորածինների խնամքից:









































