Կառավարության շենքի դիմաց այսօր ակցիա էր իրականացնում Վարդենիսի Ակունք գյուղի բնակիչ Մելիք Նիկողոսյանը՝ տիկնոջ հետ։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ տարիներ առաջ զրկվել է տնից հարսի և նրա ազգակից գյուղապետի պատճառով, թեև իր իրավունքները դատարանում վերականգնվել են, փաստաթղթերը ուղարկվել են մարզպետարան, հետո գյուղապետարան, միևնույն է՝ իրենց թույլ չեն տալիս մուտք գործել սեփական տուն։
«Ոստիկանները մեզ բռնությամբ դուրս են հանել մեր տնից, ինչի՞, 1960 թ.-ին իմ ձեռքով եմ սարքել, գյուղապետը հարսիս հորեղբայրն է, ամեն ինչ անում է, որ վճիռը չկատարվի։ Ասեմ՝ Ակունքում բյուջե էլ չի մնացել: Ես խնդրում եմ կառավարության անդամներին գյուղապետի աշխատանքը ուսումնասիրեն»,- շեշտեց նա։
Նիկողոսյանները պնդեցին, որ իրենք դրսում են գիշերում։
Մանրամասները՝ տեսանյութում:









































