Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

«ԵՄ երկրների ՀՆԱ-ն 40 անգամ ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ից ավելի է, պետք է թուլանալ և հաճույք ստանալ»

Հայաստանն արդեն 3-րդ տարին է՝ անդմակցում է Եվրասիական տնտեսական միությանը, սակայն թե՛ շարքային քաղաքացիները և թե՛ քաղաքական գործիչները դրական տեղաշարժ դժվարությամբ են մատնանշում։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության 3 տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքը աճել է 10%-ով։ Ավելին՝ ընդդիմությունն ահազանգում է հունվարից 900 անուն ապրանքներ թանկանալու մասին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բելառուսական Belta գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է, որ հաջորդ տարի կընդունվեն որոշումներ, որոնք դրական ազդեցություն կունենան անդամ երկրների քաղաքացիների կյանքի վրա։ Ինչ է տվել Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին, ինչ պետք է սպասել առաջիկայում… այս և այլ հարցերի շուրջ կզրուցենք Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։

-Պարոն Բագրատյան, նախ, Եվրասիական տնտեսական միությանը այս տարիների անդամակցությունը ինչ է տվել Հայաստանին, հետագայում պայմանագրի փոփոխություններից դրական սպասելիքներ պետք է ունենա՞նք, թե՞ կարժանանք 170 միլիոնանոց շուկա մտելու խոստումների ճակատագրին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բելառուսական Belta գործակալության թղթակցի հետ հարցազրույցում ընդգծել է՝ հաջորդ տարի կընդունվեն որոշումներ, որոնք դրական ազդեցություն կունենան անդամ երկրների քաղաքացիների կյանքի վրա։

-Ասեմ, որ տնտեսական միություններին անդամակցելիս պետք է նախ հաշվարկել ռիսկերը, հաշվարկել ապագան, հաշվարկել այս պահի դրությամբ փոխհարաբերությունները, արժեհամակարգը, քաղաքական, տնտեսական բոլոր մոտիվացիաները։ Եթե մենք միարժեք դիտարկենք, զուտ տնտեսական ցուցանիշներով ԵԱՏՄ-ի շրջանակում մեր արդյունքները կարելի է բավարար համարել, զուտ այն իմաստով, որ 27 տոկոս ապրանքաշրջանառության աճը իսկապես լուրջ թիվ է։ Բայց ինչ կա այդ թվի տակ և ինչ էինք ակնկալում, արդյոք մենք խնդիրը դրել ենք հետևյալ կերպ, որ պարփակվենք այս շուկայում և այս շուկայի պայմաններում մեր ներազգային հնարավորությունները, տնտեսության ոլորտում մեր պոտենցիալն ամբողջովին իրացնենք այստեղ, կարծում եմ, որ ոչ, և Նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ մեր համաձայնագիրը հենց դրա ապացույցն է։ Բազմավեկտոր ենք աշխատելու, այսօրվա իրողությունից տեղափոխվում ենք վաղվա իրողություն, այսինքն՝ այն իրավիճակը, որը կա ԵԱՏՄ-ում, մեր այսօրն է, բայց այն, ինչին ձգտում են նաև ԵԱՏՄ անդամները, դա ԵՄ-ն է։ Եվրամիությունում բոլոր կայացած գործիքները պետք է կիրառենք, որպեսզի կարողանանք մենք նույնպես ունենանք տնտեսական լուրջ ներուժ, և որը կարողանա բավարարել մեր երկրների հասարակություններին։

Այս պահին աշխատում ենք դեռևս խորհրդային տարիներին ձևավորված արժեհամակարգի պայմաններում, այս պահին գուցե դա արդարացված է, բայց հեռանկարային պայմաններում մենք այստեղ ունենք 170 միլիոնանոց շուկա, ունենք 500 միլիոնանոց ԵՄ շուկա։ Գնողունակությունը հասկանալու համար պետք է մի պարզ բան գիտակցենք՝ ԵՄ երկրների ՀՆԱ-ն 40 անգամ ավելի բարձր է, քան ԵԱՏՄ անդամ երկրներինը, այլևս համեմատության եզրեր չեն կարող լինել, որովհետև այն, ինչին մենք ձգտելու ենք, դա ԵՄ գործիքներով տնտեսությունը զարգացնելն է՝ չանտեսելով նաև այսօր ԵԱՏՄ շուկան, որովհետև մենք դեռևս անելիքներ ունենք։ Պետք է ավելի բարձր նպատակներ, երազանքներ իրականացնենք։ Մենք մտանք մի գետի հուն, որին հակառակ այլևս չենք կարող գնալ, մենք պետք է մի քիչ թուլանանք և հաճույք ստանանք ԵՄ-ի հետ հարաբերություններից, որովհետև նրանք շատ հետևողական են իրենց գործառույթներում և թույլ չեն տալու, որ մնան այն ավանդույթները, երբ ազգային հարստությունը կենտրոնացած է մի քանի ընտանիքների ձեռքում, սա աններելի ճոխություն է փոքրիկ Հայաստանի համար։

-Մենք կարողացե՞լ ենք այս երեք տարիների ընթացքում ԵԱՏՄ կազմում ձեռքբերումներ ունենալ, հարմար ժամանակահատվածը, այսպես ասած՝ արտոնությունների, կարողացե՞լ ենք օգտագործել։

-Արդյո՞ք ԵԱՏՄ-ն նպաստել է մեր տնտեսության զարգացմանը, արդյո՞ք ԵԱՏՄ-ում մեզ զգում ենք այնպես, ինչպես կարող ենք զգալ ԵՄ-ում, բոլոր այս հարաբերությունները համեմատության մեջ են տեսանելի։ Բավարարե՞լ է մեր ակնկալիքներն այս պահին, կարծում եմ, որ ոչ, մի պարզ իմաստով, եթե մենք չունենք հաղորդակցության բավարար պայմաններ, մենք անընդհատ խնդիրներ ենք ունենալու, ինչպես գիտեք՝ մեր փոխհարաբերությունը ԵԱՏՄ-ի հետ մի փոքրիկ ճանապարհով է ապահովված՝ Լարսի ճանապարհով։ Իսկ ինչպես գիտեք՝ Լարսը այս ձմեռային պայմաններում անընդհատ փակվում է, միայն այս ճանապարհի գոյությունը, որպես կապող օղակ, ցույց է տալիս մեր խոցելիությունը ԵԱՏՄ դաշտում։ Պետք է շատ արագ կարգավորել հաղորդակցության միջոցները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում