Ռուս զբոսաշրջիկների կողմից տոնական սեզոնին ամենապահանջված 5 ուղղություններից մեկը Երևանն է։
Տոմսերի և հյուրանոցների ամրագրման Tvil.ru ծառայությունը կազմել է վարկանշային աղյուսակ, որտեղ Երևանն առաջին հնգյակում է՝ Աստանայի, Մինսկի, Թբիլիսիի և Բաքվի հետ։ Նշվում է, որ զբոսաշրջիկները մեծապես հետաքրքրված են նաև Ծաղկաձորով ու Դիլիջանով։

Ռուս զբոսաշրջիկները Հայաստանում տոներին կանցկացնեն միջինը 3 օր։ Նշվում է, որ յուրաքանչյուր անձի համար կծախսվի մոտ 2.800 ռուբլի, հայտնում է ծառայության կայքը։












































