Friday, 19 06 2026
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Սահմանադրություն՝ կարված Սերժ Սարգսյանի հագով

Չնայած Սերժ Սարգսյանը չի շտապում հայտարարել, որ ապրիլի 9-ից հետո պատրաստվում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, բայց ինչպես ասում են՝ ամեն ինչ առանց այդ հայտարարելու էլ է պարզ: Ապրիլի 9-ին ուժի մեջ մտող Սահմանադրության նոր դրույթները ուղղակի կարված են Սերժ Սարգսյանի հագով:

Գաղտնիք չէ, որ նախագահ Սարգսյանը խնդիր ունի բանավոր խոսքի հետ։ Երբ նա ստիպված է լինում բանավոր խոսել վերջում կամ «ինչքան ուզեմ՝ այնքան կխփեմ» է ստացվում, կամ «խիյարն է թարս բուսնում»: Այդ պատճառով նա գերադասում է կարդալ նախապես պատրաստված տեքստեր: Նախագահի պաշտոնում նա կարող էր հրաժարվել կամ հնարավորինս զերծ պահել իրեն հանպատրաստի ելույթներից: Բայց այլ բան է վարչապետի պաշտոնը: Վարչապետերը ստիպված են ամեն քառօրյայի ժամանակ պատասխանել պատգամավորների հարցերին, և մեկնաբանություններին: Դա գործող Սահմանադրության պահանջն է, որի 80-րդ հոդվածում ուղղակիորեն ասված է. «Պատգամավորներն իրավունք ունեն գրավոր և բանավոր հարցերով, իսկ խմբակցությունները և խմբերը նաև հարցապնդումներով դիմելու կառավարությանը»: Հերթական նստաշրջանի նիստերի գումարման շաբաթվա մեկ նիստում վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում։

Այս ընթացակարգը գործել է նաև մինչև 2005թ., գալիս է նախորդ Սահմանադրությունից, որտեղ ևս համանման նորմ կար: Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելիս, արդեն իր մտքում հաշվել է այն հեռանկարը, թե ինչ կլինի, եթե ինքը որպես վարչապետ ստիպված լինի յուրաքանչյուր քառօրյայի չորեքշաբթի օրը գնալ խորհրդարան և պատասխանի պատգամավորների հարցերին: Իհարկե, նա կարող էր ստիպել, որ իրեն ուղղվելիք բոլոր հարցերը նախապես ուղարկվեին վարչապետի աշխատակազմ, դրան կցվեր նաև այն մեկնաբանությունը, որը պատգամավորը պետք է հնչեցնի պատասխանից հետո, և այդ դեպքում նա կկարողանար պատրաստված ներկայանալ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: Բայց նույնիսկ այս դեպքում հնարավոր չէր լինի խուսափել կազուսներից ու անակնկալներից: Ի վերջո, խորհրդարանում ընդդիմություն կա, նիստերն էլ ուղիղ հեռարձակվում են, այնպես որ դժվար է ամեն ինչ նախապես կազմակերպել: Իսկ ավելի լավ չի լինի, եթե Սահմանադրությունը այնպես բարեփոխել, որ խորհրդարան գնալու անհրաժեշտությունը ընդհանրապես վերանա:

Սահմանադրական փոփոխությունների հեղինակների համար դժվար կլիներ հարցուպատասխանի ավանդույթը ընդհանրապես հանել Սահմանադրությունից, պատճառաբանելով որ դա ավելորդ ու անիմաստ ժամանակի վատնում է, որը կառավարությանը զրկում է պետական կարևոր գործերով զբաղվելու, տնտեսությունը զարգացնելու և մարդկանց խնդիրները լուծելու հնարավորությունից: Հանձնաժողովը գնացել է այլ ճանապարհով, նրանք այդ հոդվածը այնպես են ձևակերպել, որ վարչապետը կարողնա չմասնակցել հարցուպատասխանին, որ նրա ներկայությունը չլինի ուղղակի սահմանադրական պահանջ: Հաջորդ տարվա ապրիլի 9-ից հետո ուժի մեջ մտնող Սահմանադրության մեջ 80-րդ հոդվածը վերափոխվել է՝ դառնալով 112: Փոփոխության է ենթարկվել նաև հոդվածի բովանդակությունը, որտեղ ասվում է. «Հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում»:

Ինչպես տեսնում եք՝ գործող Սահմանադրության 80-րդ հոդվածի և նոր Սահմանադրության 112-րդ հոդվածի միջև տարբերությունը էական է: Գործող Սահմանադրությունը խոսում է վարչապետի և կառավարության անդամների մասին, իսկ փոփոխություններով վարչապետ բառը հանված է, և մնացել է միայն կառավարության անդամներ ձևակերպումը: Մեզ կարող են առարկել՝ ասելով, որ վարչապետը ևս կառավարության անդամ է: Սա իհարկե ճիշտ է, բայց նախորդ Սահմանադրությունների մեջ հստակ ֆիքսվել է վարչապետ բառը, որպեսզի նա անձամբ ղեկավարի խորհրդարան գնացող կառավարության անդամներին: Այս ձևակերպումը վարչապետին չի պարտադրում ներկա լինել հարցուպատասխանին, և դա անվիճելի է:

Մի դիտարկում ևս. Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները պնդում են, որ նա ցանկանում է վարչապետի պաշտոնը ստանձնելիս հայտարարել, որ ինքը շարունակելու է զբաղվել արտաքին քաղաքականությամբ և պաշտպանությամբ: Իսկ տնտեսական և սոցիալական խնդիրներով կզբաղվեն փոխվարչապետները և նախարարները: Սա ևս հաստատում է, որ ապագա վարչապետն այնքան էլ մեծ ցանկություն չունի գալ խորհրդարան և խոսել կարկտահարությունից տուժած գյուղացիների փոխհատուցման, երկրաշարժից անօթևան մնացածներին բնակարանով ապահովելու ժամկետների, կամ քանդված ու չվերականգնվող ճանապարհների մասին հարցերին: Իսկ եթե հարցեր կլինեն արտաքին քաղաքականությունից կամ պաշտպանությունից, ապա պատգամավորները կարող են բավարարված լինել նաև ԱԳ և ՊՆ նախարարների պատասխաններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում