Jingle Bells-ը, որը համարվում է սուրբծննդյան երգ, գրվել է Գոհաբանության տոնի առիթով։
1857 թվականին Ջեյմս Պիերպոնտի կողմից գրված ստեղծագործությունն անվանվել է One Horse Open Sleigh։

Ինչպես նշում է The Mirror պարբերականը, մարդիկ կարող էին համարել, որ երգը նվիրված է Սուրբ Ծննդին՝ դրանում սահնակների մասին հիշատակման պատճառով։
Գոհաբանության օրն ԱՄՆ-ում նշվում է նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը։ Այդ օրն ԱՄՆ-ում հիշում են առաջին վերաբնակիչներին և երախտագիտություն հայտնում Աստծուն բերքի համար։











































