Մինչև հաջորդ տարվա հունվար մեր մոլորակի վրա կապրի 7 մլրդ 591 մլն 541 000 մարդ, կանխատեսում են «Երկրի բնակչությունը» հիմնադրամի փորձագետները: Այս մասին գրում է newsyou.info-ն:
Նախորդ տարվա ցուցանիշերի համեմատ՝ Երկրի բնակիչների թիվը կավելանա մոտ 83 մլնով: Միաժամանակ, բնակչության աճը մոլորակի վրա միջինում 2,6 մարդ է վայրկյանում: Բնակչության ամենաարագ աճն Աֆրիկայում է: Փորձագետները կարծում են, որ մինչև 2050 թ. այնտեղ 2,5 մլրդ մարդ կապրի և խորհուրդ են տալիս ավելի ակտիվորեն կրթական ծրագրեր իրականացնել անցանկալի հղիություններից խուսափելու համար:









































