Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ստորագրել են դիվանագիտական անձնակազմերի ընտանիքների կարգավիճակի մասին համաձայնագիր

Փարիզում այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ իր այցելությունը հագեցած էր թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով:
Նախարար Լը Դրիանը ողջունեց հյուրին՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ ԱԳ նախարարի այցելությունը կնպաստի բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացմանը:

Նախարարները հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանը և Ֆրանսիան դիվանագիտական հարաբերությունների քառորդդարյա պատմության ընթացքում կարողացել են ձևավորել առանձնաշնորհյալ հարաբերություններ և սերտ համագործակցություն՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Էդվարդ Նալբանդյանը և Ժան-Իվ Լը Դրիանը կարևորեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվ միջխորհրդարանական կապերը, շուրջ վեց տասնյակ տեղական ինքնակառավարման մարմիններ ներառող ապակենտրոնացված համագործակցությունը, առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, ինչպես նաև մշակութային, գիտակրթական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի բնագավառներում փոխգործակցության ամրապնդումը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների և նախատեսվող միջոցառումների շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց ծրագրվող ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացման և ֆրանկոֆոն գործարարների ցանցի ստեղծման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Եվրամիության միջև վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի ինչպես Եվրամիության հետ բազմակողմ, այնպես էլ հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ գործադրվող ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ կարևորելով նախորդ տարի Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում և այս տարի Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչումը։

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ, մտքեր փոխանակվեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումների, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի վերաբերյալ:

Արտգործնախարար Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանին հրավիրեց այցելել Հայաստան:

Հանդիպումից հետո Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները ստորագրեցին համաձայնագիր երկու երկրների դիվանագիտական անձնակազմերի ընտանիքների կարգավիճակի մասին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում