22-ամյա ռումինացի Ալին Մարինը Բիրմինգեմում Royal Blood-ի համերգի ժամանակ 53 բջջային հեռախոս է գողացել՝ թաքցնելով այդ ամենը հագուստի տակ՝ կիպ լողազգեստի մեջ։ Այդ ողջ ընթացքում նրան հետևել են ոստիկանները, որոնք նրան թույլ չեն տվել յուրացնել գողոնը։
Նրան ձերբակալել են Arena Birmingham համերգասրահից դուրս գալիս, հայտնում է Daily Mail-ը։

Ձերբակալությունից հետո երիտասարդի դեմ գողության մեղադրանք է առաջադրվել։ Տղամարդը խոստովանել է մեղքը։ Դեկտեմբերի 18-ին Բիրմինգեմի դատարանը նրան դատապարտել է 3 տարվա ազատազրկման։
Միջադեպի հետ կապված՝ բրիտանական ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցրել է քաղաքացիներին հասարակական վայրերում զգոն լինելու անհրաժեշտության մասին։









































