Thursday, 04 06 2026
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ

Զատիկյանների սպանության պատվիրատուին ուզում են ազատե՞լ

Դեկտեմբերի 15-ին  վերաքննիչ  քրեական  դատարանը՝ նախագահությամբ Մհեր Արղամանյանի,  կարծես  ներկայացում էր նախապատրաստել Սեդրակ և Անդրանիկ Զատիկյանների սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանի գործով:

Մինչ նիստն սկսելը պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարանի աշխատակիցներից ջուր խնդրեց՝ իր պաշտպանյալի  համար: Ասաց, որ նա դեղեր պետք է խմի:

Հետո դահլիճ մտան դատավորները, և Մհեր Արղամանյանը կարծես սցենարով սկսեց դատական նիստը. Նա, դիմելով պաշտպանական կողմին, ասաց՝  տեսնում եմ՝ դեղեր են դրված ձեր սեղանին, ի՞նչ է պատահել, կարո՞ղ եք ներկա գտնվել նիստին: Ամբաստանյալն ասաց՝ այո: Պաշտպանն էլ հավելեց, որ նա առողջական խնդիր ունի և սահմանված ժամին դեղեր պետք է ընդունի:

Մհեր Արղամանյանն ասաց՝ լավ, թող ընդունի, սակայն մյուս դատավորը՝  Չիչոյանը,  զգուշավորություն դրսևորեց. հարցրեց՝ ի՞նչ դեղեր են և ի՞նչ հիվանդություն բուժելու համար է ամբաստանյալն այն խմում:

Պաշտպանը նշեց մի հիվանդության անուն, որի որոշակի տարատեսակներ ներառված են պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում:

Հետո դատարանն անցավ վերաքննիչ բողոքներին. Նախագահողը հայտարարեց, որ երկու կողմն էլ բողոք է բերել, բայց, նկատենք, որ նրան կցված դատական ծառայողները տուժող կողմի բողոքը՝ ցմահ ազատազազրկման դատապարտելու վերաբերյալ, չեն արձանագրել դատական իշխանության՝ datalex.am պաշտոնական կայքում, որը որպես կարճ «թեզիսային պլան» օգնում է դատական ակտերը ստուգող վերադաս դատավորներին կամ մարմիններին ավելի հեշտ գտնել  հնարավոր սխալները կամ կողմերի խոցելի տեղերը:

Ինչևէ, տուժող կողմը պահանջել է ՀՀ քր. օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով  /սպանությունը՝ շահադիտական դրդումներով, պատվերով…/ նախատեսված առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում:

Իսկ պաշտպանական կողմը խնդրել է ամբողջությամբ բեկանել դատավճիռը և արդարացնել Նարեկ Խաչատրյանին, կամ՝ անհնարինության դեպքում, բեկանել մասնակի և նշանակել ավելի մեղմ պատիժ՝ հաշվի առնելով նրա հիվանդությունները:

Չնայած առաջինը պաշտպանական կողմն է բողոք բերել, սակայն դատավորը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, որոշեց սկսել տուժող կողմի բողոքից:

Դատական նիստը հետաձգվեց  մինչև հունվարի 29-ը: Ամբաստանյալ Ն. Խաչատրյանն այս անգամ ուրախ հեռացավ դատարանից. կարծես պայմանավորվածություն կար, բոլոր հարցերը լուծված էին՝ ի տարբերություն առաջին ատյանի:

Ի դեպ, առաջին ատյանում ամբաստանյալն այդպիսի հիվանդություն չուներ, չգիտես ինչու՝ վերաքննիչում հանկարծ առաջացավ, երբ առաջին ատյանում չկարողացավ դատավարության մասնակիցներին և դատարանին համոզել՝ մեկ այլ հիվանդություն հիմքով ազատելվելու համար. այն ներառված չէր պատժի հետ անհամատեղելի հիվանդությունների շարքում: Այժմ վերաքննիչ բողոքը բերել են՝ կարծես այդ սխալն «ուղղած», ինչը խիստ կասկածելի է՝ որպես ազատման կամ պատժի մեղմացման հիմք:

Հիշեցնենք, որ  առաջին ատյանի դատարանում դատախազի պահանջած 15 տարվա պատժաչափին ամբաստանյալը շատ ագրեսիվ էր արձագանքել՝ դատավարության մասնակիցներին սպառնալով՝ բոլորը պատասխան են տալու, աստված տա շուտ դուրս գամ, շուտ տեսնվենք, իսկ նիստը լուսաբանող լրագրողին զգուշացրել՝ «խելոք մնա»:

Եվ վերաքննիչ քրեական դատարանը պարտավոր է հաշվի առնել ամբաստանյալի այս պահվածքը, ու նաև գործի մի շարք կարևոր հանգամանքներ. այն, որ նա Ստեփան Հակոբյանի հետ միասին պատվիրել է մարդասպանին՝ 100,000 դոլարի դիմաց սպանել Սեդրակ և Անդրանիկ Զատիկյան եղբայրներին, և ի վերջո մեկին սպանել են, իսկ մյուսին՝  կասկածելի հանգամանքներում մահացած գտել եղբոր սպանությունից  7 տարի անց և նրա դատավարության առաջին օրը, երբ Նարեկ Խաչատրյանը 9 տարի հետախուզման՝ ազատության մեջ էր իրավապահների հովանավորչության շնորհիվ: Դատարանը պետք է նկատի, որ Նարեկ Խաչատրյանի դեմ ցուցմունք տված կարևոր վկաներից մեկին՝ իբր պաշտպանված վկա Արամ Արամյանին ևս մահացած են գտել ցուցմունք տալու համար դատարան գալուց առաջ, իսկ մյուսը՝ Ահարոն Հակոբյանը, վախից լքել է երկիրը՝ հավանաբար վերջինիս բախտին  չարժանանալու համար:

Եթե դատարանը հաշվի չառնի այս ամենը, բեկանի դատավճիռը պաշտպանի բողոքը բավարարելով, ուղղակի կհաստատի դրսում արդեն տարածված այն խոսակցությունները, որ դատարանի հետ արդեն պայմանավորվածություն կա՝ Նարեկ Խաչատրյանին ազատելու շուրջ… Տեսնենք՝ դատարանը կպաշտպանի՞ հանրությանը հնարավոր նոր վտանգներից, թե՞ կոռուպցիան կշարունակի կործանել  այս տառապյալ երկիրը…

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում