«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, դերասանուհի Թամար Հովհաննիսյանն անլուրջ է համարում ԱԱԾ հաղորդագրությունը, ըստ որի, ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Քուրքյանը նախապատրաստվել է ահաբեկչական գործողություններ կատարել ՀՀ-ում։
«Սա իսկապես անլուրջ մի բան է․ որքան Հայաստանի ԱԱԾ-ն աշխարհով մեկ և Հայաստանի ներսում փորձում է տպավորություն ստեղծել, որ ահաբեկչություն է կազմակերպվում, այնքան ավելի փաստում է, որ ովքեր որ իրենց հանձնարարում են գործընթացն իրականացնել, նրանք ահաբեկված են։ Ավելի մասնավորեցված ասեմ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը փաստում է, որ ինքը ահաբեկված է և դա պատճառներ ունի։ Նախ, որ ինքը չի կարող հոգեբանորեն լիարժեք առողջ վիճակ ունենալ՝ դատելով երևույթներից։ Ահաբեկված է, որովհետև փաստերը ցույց տվեցին և ինքն էլ վերջապես հասկացավ, որ մարդիկ իրեն չեն սիրում, նույնիսկ ատում են՝ անգամ ամենամոտ, ամենհարազատ մարդիկ։ Մարդը վատ վիճակում է, ոտքերի տակից հողը գնում է»,- շեշտեց նա։
Թամար Հովհաննիսյանը ընդգծեց, որ մեր իշխանությունները վիրտուալ աշխարհում ահաբեկիչ են փնտրում։
Մանրամասները՝ տեսանյութում։









































