Ամերիկուհի Դորոթի Ֆլեթչերը, ով այս շաբաթ օրը կդառնա 100 տարեկան, Indy Star պորտալի հետ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով։ Նրա խոսքով՝ ինքը գրեթե ամեն օր այցելում է արագ սննդի ռեստորաններ և իրեն ոչնչից չի զրկում։ Գրեթե ամեն օր ուտում է չիզբուրգեր, կարտոֆիլի ֆրի և խմում գազավորված ընպելիք։
Նա հայտարարել է, որ չէր ծրագրել մինչև 100 տարեկանն ապրել և չի պահպանել սնուցման որևէ կանոն։ Կինը պարզապես իրեն սննդում չի սահմանափակել։
Պարբերականը նշում է, որ արագ սննդի ռեստորաններից մեկի սեփականատերն առաջարկել է տատիկին տոնել հոբելյանն իրենց հաստատությունում և նվիրել է նրան VIP-հաճախորդի քարտ։









































