ԱՄՆ Կոնգրեսը հավելյալ հատկացում կխնդրի այս տարի փոթորիկներից ու ջրհեղեղներից տուժած ամերիկացիների օգնության համար։
Այդ հոդվածով վերջնական բյուջեն կարող է կազմել ռեկորդային գումար՝ 130 մլրդ դոլար։ Կոնգրեսում պատրաստվում է օրինագիծ 81 մլրդ դոլարի նյութական օգնության մասին։ Ավելի վաղ Սպիտակ տունն արդեն խնդրել էր այդ նպատակների համար 44 մլրդ դոլար։
Օրինագիծը հազիվ թե ընդունվի մինչ սուրբծննդյան արձակուրդները։ Այս մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։
2017 թվականին ԱՄՆ-ը վերապրել է 3 հզոր արևադարձային փոթորիկ՝ «Հարվի», «Իրմա», «Մարիա»։ Ընդհանուր առմամբ տարերային աղետների հետևանքով զոհվել է 200 մարդ, վնասը հաշվվում է հարյուր միլիարդավոր դոլարներով։









































