Հնդկաստանի Ասսամ նահանգում միանգամից 5 փիղ, այդ թվում՝ հղի էգ, սատկել են գնացքի անիվների տակ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի առավոտյան թեյի պլանտացիաներից մեկում: Փղերը ճանապարհն անցնելիս են եղել, երբ նրանց գնացքն է հարվածել: Այդ պահին ռելսերի վրա գտնվող բոլոր 5 կենդանիները տեղում սատկել են:









































