Քեմբրիջի դուքս Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ընտանիքում համալրում է սպասվում։ 35-ամյա դքսուհին այժմ հղի է երրորդ երեխայով։ Սակայն ներքին աղբյուրների խոսքով՝ թագավորական զույգը չի պատրաստվում դրանով կանգ առնելով, զույգի պլանների մեջ է մտնում ևս մեկ երեխա ունենալը։
Որոշ տվյալներով՝ դքսուհի Քեյթն այդ կերպ փորձում է կրկնել Եղիսաբեթ II-ին, ով նույնպես 4 երեխա է լույս աշխարհ բերել։
Նախկինում Քեյթը խոստովանել է, որ շատ է ցանկանում մեծ ընտանիք ունենալ։ «Դքսուհու ծնողները հիացմունքի մեջ կլինեն, նրանց դուրս է գալիս թոռներին դայակություն անելը»,-ասել է Բաքլբերիի բնակչներից մեկը People ամսագրին։









































